Ղարիբաշվիլի․ Թբիլիսին չի ենթարկվի ԵՄ քաղաքականությանը
Վրաստանը չի ենթարկվի ԵՄ քաղաքականությանը, քանի որ կազմակերպության անդամ չէ։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին ասել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ի պատասխան ԵՄ-ի քննադատության՝ կապված Ռուսաստանի Դաշնությունից թռիչքների վերականգնման հետ։
«Եվրամիության քաղաքականությանը համապատասխանելու համար մենք պետք է ԵՄ անդամ լինենք։ Այսօր մենք դեռ Եվրամիության անդամ չենք։ Դրա համար տարիներ կպահանջվեն»,-ասել է Ղարիբաշվիլին։
Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ օդային հաղորդակցության վերականգնումը ճիշտ որոշում էր՝ ընդգծելով, որ արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված ավիաընկերությունների ինքնաթիռները հանրապետության տարածով չեն թռչի։
Ղարիբաշվիլին քննադատել է արևմտյան գործընկերների քաղաքականությունը՝ նշելով, որ 2008 թվականի պատերազմից հետո նրանք չեն վերանայել իրենց քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ և որևէ փոփոխություն չեն կատարել։
«Արևմտյան երկրներ, երբ մեր վրացի տղաները մահանում էին, և մենք արյուն էինք թափում ոչ միայն Վրաստանում, այլ նաև ՆԱՏՕ-ի առաքելություններում, Աֆղանստանում, Իրաքում, մենք ամենուր լավ ներկայացված էինք։ Արյուն ենք թափել, մեր կյանքն ենք զոհաբերել։ Ի՞նչ ստացանք դրա դիմաց։ Բանը հասավ նրան, որ օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը ոչ ոք չվերանայեց։ «Նրանք ոչ մի փոփոխություն չեն կատարել Ռուսաստանի նկատմամբ իրենց քաղաքականության մեջ»,- ասել է Ղարիբաշվիլին։
ArmMedia.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 10:09
Национальное собрание Армении в минувший четверг приняло во втором и окончательном чтении представленный фракцией правящей партии «Гражданский договор» (ГД) законодательный пакет. Он предусматривал внесение изменений в законы «Об органе по регулированию общественных услуг» и «Об энергетике». Проект получил силу закона голосами депутатов от ГД, в то время как парламентская оппозиция высказалась против.
-
2025-07-05 08:02
Соучредитель компании Firebird AI, основатель нескольких технологических компаний Размик Овакимян получил гражданство Республики Армения. Паспорт Размику Овакимяну вручил министр высокотехнологической промышленности республики Мхитар Айрапетян.
-
2025-07-05 07:59
Суд принял решение в пятницу арестовать экс-мэра Измира (Турция), представителя оппозиционной Народно-республиканской партии (НРП) Тунча Соера в связи с расследованием дела о коррупции в мэрии. Об этом сообщают турецкие СМИ.
-
2025-07-05 07:54
С созданием AI-центра Армения войдет в мировые топ-10 по числу чипов высокой мощности на душу населения. Об этом сооснователь компаний Team и Firebird Александр Есаян заявил в беседе со Sputnik Армения в ходе технологического форума Vanadzor Tech Week, который проходит 4-6 июля в Ванадзоре.