Последние новости

Էրդողան․ Թուրքիան հիմա այն փուլում չէ, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանի

Թուրքիան հիմա այն փուլում չէ, որ պատժամիջոցներ սահմանի ՌԴ-ի դեմ։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք այն փուլում չենք, որ կարողանանք պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, ինչպես անում է Արևմուտքը»,- ասել է Էրդողանը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինկենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Անկարան չի միանում Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցներին, բայց միաժամանակ թույլ չի տալիս շրջանցել դրանք: Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը նշել էր, որ ՌԴ-ի դեմ Թուրքիայի պատժամիջոցներն առաջին հերթին հենց Անկարայի դեմ կաշխատեն:

Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել իր վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել։ ՌԴ իշխանությունները նշել են, որ Արևմուտքին պակասում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների տապալումն ընդունելու համարձակությունը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ