Օվերչուկ. ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի աշխատանքային խմբի հանդիպման ժամկետները համաձայնեցվում են
Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ դեմ առ դեմ հանդիպման ժամը և վայրը կորոշվի երեք երկրների փոխվարչապետերի խորհրդակցություններից հետո։ Այս մասին ТАСС-ին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Այսօր` օրվա ընթացքում, ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացվում Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների միջև՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հարցի շուրջ՝ եռակողմ աշխատանքային եռակողմ խմբի շրջանակներում՝մեր համատեղ նախագահությամբ»,- ասել է Օվերչուկը. «Եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման տեղի և ժամանակի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի խորհրդակցություններից հետո»։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն են ստորագրել։ 2021 թվականի հունվարի 11-ին նրանք պայմանավորվել են երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կենտրոնանալու է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման վրա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.