Արթուր Թովմասյան․ Հապաղելու ժամանակ չունենք, յուրաքանչյուր վայրկյանը թանկ է մեր ապագան փրկելու համար
Ի՞նչ իրավունքների, անվտանգության և երաշխիքների մասին կարող է խոսքը լինել, երբ Ադրբեջանն ապօրինաբար 162 օր Արցախը պահում է լիրակատար շրջափակման մեջ՝ շարունակելով 1980-ականներից Արցախի ժողովրդի էթնիկ զտման քաղաքականությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Արցախի Ազգային ժողովում գումարված արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
«Հայաստանի վարչապետը, անտեսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը , հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեանի 86 600 կմ տարածքային ամբողջականությունը, որը ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, սակայն Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ: Ի՞նչ իրավունքների, անվտանգության և երաշխիքների մասին կարող է խոսքը լինել, երբ Ադրբեջանն ապօրինաբար 162 օր Արցախը պահում է լիրակատար շրջափակման մեջ՝ շարունակելով 1980-ականներից Արցախի ժողովրդի էթնիկ զտման քաղաքականությունը»,- ասաց նա:
Թովմասյանը կոչ արեց աշխրահասփյուռ հայությանը, Հայաստանի և Արցախի ճակատագրով մտահոգ հասարակությանը սատար կանգնել Արցախի՝ իր հայրենիքում խաղաղ և անկախ ապրելու և արարելու կամքին:
«Հարգելի պատգամավորներ, մենք այլևս հապաղելու ժամանակ չունենք, յուրաքանչյուր վայրկյանը թանկ է մեր ապագան փրկելու համար, այս ծանր ժամանակներում հայրենիքին ծառայելը պարտք է, հայրենիքը՝ պաշտպանելը մասնագիտություն: Աստված զորավիգ Հայաստանի և Արցախի Հանրապետություններին»,- եզրափակեց նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.