ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ 20 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԿՆԵՐԴՆԻ ԱՐՑԱԽԻ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ
Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման նախաձեռնող խմբի անդամները Ստեփանակերտում տեղի ունեցած հանդիպմանը ներկայացրել են շարժման նպատակները, գործունեության ուղղությունները, կազմակերպական կառուցվածքը:
Նշվել է, որ ճակատը բաց է համագործակցության բոլոր այն ուժերի և կազմակերպությունների, անհատների համար, որոնք ընդունում են ազատ, անվտանգ, անկախ, երջանիկ, հայկական Արցախ ունենալու նպատակը:
Ռուբեն Վարդանյանը նշել է, որ հենց այդ նպատակի շուրջ է վերջին ամիսներին հանրային լայն քննարկումների արդյունքում ձևավորվել Արցախի ապագայի տեսլականը, նախանշվել են բոլոր ուղղություններն ու վեր են հանվել խնդիները, մշակվել է ճանապարհային քարտեզ: «Տեղի է ունեցել նպատակի և գաղափարի, ոչ թե անձանց շուրջ համախմբում: Արցախի առջև ծառացած մարտահրավերները չափազանց լուրջ են, և դրանց դիմակայելու համար լուրջ աշխատանք և լայն ներգրավվածություն է պահանջվում»,- նշել է նա:
Ճանապարհային քարտեզի հիման վրա նախագծվում են նաև ծրագրեր, որոնք բոլորը ծառայելու են նույն հիմնական նպատակին՝ ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախ ունենալուն: «Մեզ սպասվող հսկայական աշխատանքը պահանջում է ֆինանսական հիմք: Այդ նպատակի համար սկզբնական փուլում իմ ընտանիքը կներդնի 20 միլիարդ դրամ։ Եվս 40 միլիարդ դրամ ակնկալում ենք ներգրավվել այն հայերից և Արցախի բարեկամներից, որոնք անտարբեր չեն Արցախի ու արցախահայության ճակատագրի նկատմամբ: Վստահ ենք, որ մարդիկ մեր կողքին կկանգնեն։ Դա այն գումարն է, որ կօգնի մեզ առաջին ամենադժվար փուլն անցնել և գնալ առաջ, հնարավորություն կտա Արցախի անվտանգության և զարգացման ճակատն իսկապես դարձնել համահայկական՝ օգտագործելով նաև համահայկական ռեսուրսները»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։
Նա նշել է, որ համագործակցելու են և՛ կառավարության, և՛ տարբեր կազմակերպությունների ու անհատների հետ, իրականացվելու է թափանցիկ, հետևողական ու համակարգված աշխատանք. «Ժամանակն է լրջորեն անցնել գործի, այս իրավիճակում չգործել մենք պարզապես չենք կարող։ Իմիտացիաների ժամանակ չկա: Ցավոք, այս ընթացքում շատ խոստումներ են տրվել, բայց դրանք չեն կատարվել, դրա համար խոսքերը կորցրել են արժեքը: Ամենօրյա իրական քայլեր պետք է արվեն: Համագործակցելու ենք բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են իրական գործ անել: Եթե մենք հիմա չսկսենք, եթե ինքներս մեզ ու աշխարհին ցույց չտանք, որ պատրաստ ենք պայքարել մինչև վերջ և այլ ճանապարհ չենք տեսնում, մեզ աշխարհը չի աջակցելու»։
Հանդիպման ընթացքում ճակատի նախաձեռնող խմբի անդամները ներկայացրել ճանապարհային քարտեզների ձևավորման ուղղությամբ կատարված աշխատանքները, ճակատի կառուցվածքին վերաբերող հարցեր, պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.