Թուրքիայում ՌԴ դեսպան․ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման «սրբազան ժամկետ» չկա
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական բնույթ է կրում։ Կողմերն աշխատում են դիրքերի մերձեցման ուղղղությամբ, բայց աշխատանքի ավարտի ժամկետի մասին խոսելն առայժմ վաղ է։ Այս մասին ասել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը կլոր սեղանի ժամանակ, որը տեղի է ունենում «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի հարթակում, տեղեկացրել է «Սպուտնիկ»-ը։
«Նման աշխատանք այժմ կատարվում է, բայց որևէ կոնկրետ ժամկետ, կոնկրետ, ինչպես ասում են, «սրբազան ամսաթիվ» այստեղ չկա։ Գործընթաց կա, գործընթացը դրական է։ Հույս ունենանք, որ այն կզարգանա ճիշտ և անհրաժեշտ ուղղությամբ»,- ասել է ռուս դիվանագետը։
Ըստ նրա՝ «խոսք է եղել այն մասին, որպեսզի այս ամռանը, այսինքն՝ զբոսաշրջային սեզոնին, սահմանը բացվի, ասենք, երրորդ պետությունների քաղաքացիների համար»։ Սակայն կոնկրետ պայմանավորվածություններ այս հաշվով դեռ չկան, նշել է Երխովը։
Ռուս դեսպանը ուշադրություն է հրավիրել դրական ազդակի վրա, որը տրվել է Անկարայի և Երևանի հարաբերություններին «երկրաշարժի դիվանագիտությամբ»։
«Այստեղ այժմ այդպես են անվանում հումանիտար օգնությունը։ Այդ օգնությունը, որը Թուրքիային ցուցաբերել է Հայաստանը, օգնել է հավելյալ քայլեր անել երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է դեսպանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 21:41
Адвокат Арам Вардеванян у здания СНБ Армении прочитал послание бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-07-04 20:43
Архиепископы Баграт Галстанян и Микаел Аджапахян 5 июня объявят однодневную голодовку. Об этом говорится в заявлении Аджапахяна.
-
2025-07-04 20:31
Мы глубоко возмущены кампанией, развязанной властями Армении и лично премьер-министром против Армянской церкви, Католикоса всех армян и высокопоставленных священнослужителей, что сопровождается распространением ненависти и вражды по отношению к священнослужителям, а также оскорблениями личного характера и неуважительными выражениями. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-07-04 19:45
Французский город Арнувиль в регионе Иль-де-Франс принял резолюцию, в которой осудил несправедливое выдворение Международного комитета Красного Креста (МККК) из Азербайджана. Об этом сообщает libertas.