Ուկրաինան առաջարկել է միջազգային պատժամիջոցներ մտցնել վրացական Georgian Airways ավիաընկերության դեմ
Ուկրաինան առաջարկել է միջազգային պատժամիջոցները տարածել Georgian Airways ավիաընկերության վրա, որը սկսել է ուղիղ չվերթներ կատարել Վրաստանի և Ռուսաստանի միջև, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի կոռուպցիայի կանխման ազգային գործակալության «Война & Санкции» պորտալին։
Պատժամիջոցների վտանգին ենթակա իրավաբանական անձանց ցուցակում, բացի Georgian Airways-ից, մտցվել է Aero Handling Georgia ընկերությունը, այն ստեղծվել է ռուսական ավիաընկերությունների սպասարկման համար՝ թռիչքների վերսկսումից մեկ ամիս առաջ։
Ֆիզիկական անձանց ցուցակում ավելացվել են Georgian Airways-ի հիմնադիր Թամազ Գաիաշվիլին ու նրա եղբայրը՝ ավիաընկերության սեփականատեր Դավիթ Գաիաշվիլին։
Ուկրաինական կողմը նշել է, որ Georgian Airways-ի գործունեությունն ուղղված է տրանսպորտային հաղորդակցության ինտենսիֆիկացմանը, այդ թվում ռուսական բիզնեսի համար Վրաստանում, և հանգեցնում է պատժամիջոցների շրջանցման նոր սխեմաների առաջացմանը։
Պորտալը նշել է, որ Georgian Airways-ը կապված է Aero Handling Georgia-ի հետ նրա հիմնադիրների և ղեկավարների միջոցով։
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ չի օգտվի Georgian Airways ավիաընկերության ծառայություններից, որը Ռուսաստանը ներառել է իր ուղղությունների ցանկում և արդեն սկսել է թռիչքները։ Ի պատասխան՝ ավիաընկերությունը Վրաստանի նախագահին անցանկալի անձ էր հայտարարել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 12:44
В Гюмри прошли выборы, был сформирован городской Совет старейшин, который выбрал мэра, но, как и ожидалось, власть пытается найти или уже нашла способы подорвать ситуацию, сложившуюся после выборов гюмрийцев, заявил адвокат Сос Акопян в разговоре с журналистами.
-
2025-05-06 12:40
Фракция Национального собрания «Честь имею» заявила, что готова поддержать процесс выражения недоверия премьер-министру без каких-либо предварительных условий.
-
2025-05-06 12:39
Сообщается, что один из членов фракции «Наш город» в Совете старейшин Гюмри решил покинуть фракцию. Речь идёт о фракции Мартуна Григоряна, пишет политолог Акоп БАДАЛЯН.
-
2025-05-06 12:38
Управление Верховного комиссара ООН по делам беженцев (UNHCR) получило от правительства Азербайджана официальное уведомление и завершает свою деятельность в стране. Об этом в ответ на запрос AПA заявил представитель UNHCR Мэтью Солтмарш.