Последние новости

«Կախովկա» ՀԷԿ-ի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ․ ՌԴ-ն ու Ուկրաինան շարունակում են միմյանց մեղադրել

Ռուսաստանի ու Ուկրաինայի դիմումով նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել։ Մոսկվան ու Կիևը միմյանց են մեղադրում «Կախովկա» ՀԷԿ-ի ամբարտակի փլուզման համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ​​ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան տեղի ունեցածն անվանել է «զանգվածային էկոլոգիական ոչնչացման ռումբ» և «լայնածավալ էկոլոգիական ահաբեկչություն», որը դարձել է Եվրոպայում վերջին տասնամյակների ամենամեծ տեխնածին աղետը։ Ըստ նրա՝ Ռուսաստանը նպատակ է ունեցել հնարավորինս շատ մարդկանց վնասել և զանգվածային էկոլոգիական վնաս հասցնել նաև շրջական միջավայրին։

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան էլ Ուկրաինային է մեղադրել ամբարտակի փլուզման մեջ։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը դա արել են, որպեսզի շեղեն ուշադրությունը զորքերի վերախմբավորումից և վնասեն հիդրոէլեկտրակայանի հարակից տարածքների բնակիչներին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիտսն ասել է «Ուկրաինայի իշխանություները հայտնում են, որ առնվազն 40 բնակավայր ամբողջովին կամ մասնակի հեղեղվել է միայն Խերսոնի շրջանում։ Սպասվում է, որ առաջիկայում այդ թիվը զգալիոերն կաճի։ Լուրջ հետևանքներ են սպասվում նաև ՌԴ-ի կողմից վերահսկվող շրջաններում»։

Նա զգուշացրել է, որ Կախովկա ՀԷԿ-ում տեխնածին աղետը «հզոր հարված» կլինի ուկրաինական սննդի արտադրության ոլորտին և բացասաբար կանդրադառնա էլեկտրաէներգիայի արտադրության վրա։ Գրիֆիտսի խոսքով՝ ՄԱԿ-ը պատրաստ է ցանկացած պահի օգնության անձնակազմ ուղարկել Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքներ։

Հիշեցնենք, որ «Կախովկա» ՀԷԿ-ը, որն արդեն մեկ տարուց ավելի վերահսկում են ռուս զինվորականները, երեկ վաղ առավոտյան ավերվել է։ Դնեպրից ջրի անվերահսկելի արտահոսք է տեղի ունենում։ Նախօրեին Կիևը հայտարարել էր, որ ռուսական զորքերն են պայթեցրել ՀԷԿ-ի ամբարտակը։ ՌԴ-ն հերքում է ու փոխարենը տեղի ունեցածում մեղադրում ուկրաինական կողմին։

factor.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ