ԻՐԱՆՆ ԱՎԱՐՏԻՆ Է ՀԱՍՑՐԵԼ ԵՐԿԻՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԵՏ ԿԱՊՈՂ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Շահագործման է հանձնվել Իրանի հյուսիս–արևմուտքում գտնվող Արևելյան Ադրբեջան նահանգի Միյանե, Բոստանաբադ և Թավրիզ քաղաքները միացնող և ՏՐԱՍԵԿԱ միջանցքի մաս կազմող երկաթգիծը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղումա նելով Fars գործակալությանը։
Բոստանաբադից մինչև Թավրիզի «Խավարան» կայարան ընկած երկաթուղու բացման արարողությունն անցկացվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մասնակցությամբ։
Այդ երթուղին Իսլամական Հանրապետությանը կկապի Եվրոպայի հետ և կավելացնի միջազգային գործարքների քանակն ու եվրոպական երկրներ արտահանվող ապրանքների ծավալը։
Երկաթուղային գծի շինարարությունն ավարտին է հասցվել 22 տարվա դադարից հետո։
Ինչպես նշում է գործակալությունը, այս հատվածի բացումով Թեհրանից Թավրիզ երկաթուղային ճանապարհը կկրճատվի 114 կմ–ով, հետևաբար կկրճատվի նաև ժամանակը։ Երթուղու առավելություններից մեկը թողունակության ավելացումն է տարեկան 7 մլն տոնն բեռով և 2 մլն ուղևորով։ Բացի այդ, երկգիծ երկաթուղին կմիացնի Անդրիրանական երկաթգիծը Հյուսիս–արևմտյանի հետ` բարելավելով երկրի երկաթուղային ցանցի փոխկապակցվածությունը։
«Գործարկելով Միյանե–Բոստանաբադ–Թավրիզ երկաթուղային նախագիծը, իրանական տարանցիկ երկաթգիծն առաջին անգամ կմիացվի Եվրոպայի հետ (Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի երկաթգծերով – խմբ.), իսկ Ջուղայով և այլ ցամաքային ու ջրային սահմաններով դրա միացումը Նախիջևանի, Երևանի և Թբիլիսիի երկաթգծերի հետ կավելացնի միջազգային գործարքների քանակը և ապրանքների արտահանումը Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՏՐԱՍԵԿԱ միջազգային տրանսպորտային միջանցքը ներառում է Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացման վերաբերյալ միջազգային տրանսպորտի մասին բազմակողմ հիմնական համաձայնագրի 13 անդամ երկրների տրանսպորտային համակարգը։ Համաձայնագրին մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռումինիան, Տաջիկստանը, Թուրքիան, Ուկրաինան և Ուզբեկստանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 12:17
Вчерашние события снова продемонстрировали всю несостоятельность действующей власти Армении, говорится в заявлении главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна.
-
2025-06-18 12:15
К зданию Следственного комитета Республики Армения, где собрались сторонники владельца компании «Ташир Групп» Самвела Карапетяна, доставлено большое количество сотрудников полиции.
-
2025-06-18 12:13
Армен Абазян был наиболее долго проработавшим директором СНБ за время моего пребывания на посту премьер-министра и работал в самый сложный период, с ноября 2020 года. Об этом 18 июня, в беседе с журналистами в Национальном Собрании заявил премьер-министр Никол Пашинян, отвечая на вопрос о том, почему был уволен директор СНБ Армен Абазян.
-
2025-06-18 12:12
Верующие Армянской Апостольской церкви в России требуют от властей Армении прекратить произвол в отношении главы группы компаний "Ташир", российского бизнесмена армянского происхождения Самвела Карапетяна. Об этом говорится в заявлении Российской и Ново-Нахичеванской епархии.