Последние новости

Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԲԴԽ-Ի ՀԵՏ ԵՎ ՈՐՏԵ՞Ղ Է ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԾԱՂՐՈՒԾԱՆԱԿԻ ՍԱՀՄԱՆԸ

Ինչո՞ւ Ջհանգիրյանի առանձնատները չեն ընկնում բռնագանձման հոդվածի տակ

Անցած տարվա հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը մամլո ասուլիս հրավիրեց, որի ընթացքում ներկայացրեց 2021 թվականի փետրվարին Շիրակ հյուրանոցի ռեստորանում (Զաքյան-Խորենացի փողոցների խաչմերուկ) Գագիկ Ջհանգիրյանի հետ իր զրույցի գաղտնի ձայնագրությունը։

Այդ սկանդալային ձայնագրության վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ են եղել, սակայն ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար Ջհանգիրյանը առ այսօր քրեական պատասխանատվության չի ենթարկվել Վարդազարյանին բացահայտ շանտաժի ենթարկելու համար, որից պահանջում էր հոժարակամ ստորագրել հրաժարականը պաշտոնից, հակառակ դեպքում սպառնում քրեական գործ հարուցել նրա դեմ:

Վարդազարյանի և նրա կնոջ դեմ հալածանքներին նվիրված են տասնյակ հրապարակումներ, նույնքան էլ գրվել է Ջհանգիրյանի անպատժելիության և այն հարցի պատասխանի որոնումների մասին, թե ինչո՞ւ հակակոռուպցիոն կոմիտեն՝ Սասուն Խաչատրյանի նախագահությամբ, չի շտապում գործ հարուցել նրա նկատմամբ՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման հոդվածով: Հայտնի է, որ նախկին զինդատախազը, որն ամբողջ կյանքում պետական պաշտոններ է զբաղեցրել, մի քանի առանձնատուն ունի, որոնցից մեկը օտարերկրյա դեսպանատուն է վարձակալում, բայց դա ամենևին էլ ապօրինի հարստացման փաստարկ չէ: Կհարցնեք՝ ինչո՞ւ։ Պատճառը պարզ է. Ջհանգիրյանը ՔՊ խմբակցության պատգամավոր և, ինչպես հիմա ընդունված է ասել՝ «Փաշինյանի սրտի օլիգարխ» Խաչատուր Սուքիասյանի խնամին է, իսկ Սուքիասյանի հարազատները օրենքից վեր են…

Եվրոպացիները արձանագրում են և դատապարտում

Իսկ հիմա՝ ընտրովի արդարադատության հետևանքների մասին։ Դատավորների եվրոպական միությունն ընդունել է ՀՀ դատական համակարգի գործունեությունը դատապարտող բանաձև: Փաստաթղթում դատապարտվում է ԲԴԽ գիտնական անդամների ընտրությունը, ինչպես նաև արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման լիազորությունների չարաշահումը:

Դատավորների եվրոպական միությունը դատապարտել է նաև ԲԴԽ-ի կողմից մի շարք դատավորների լիազորությունների դադարեցման հանգամանքները: Խոսքը, հիշեցնեմ, մասնագիտական բարձր վարկանիշ ունեցող դատավորների մասին է, որոնք իրենց որոշումներում առաջնորդվել են օրենքով, այլ ոչ թե ռեժիմի պարագլխի հրահանգներով։ Դատապարտել է նաև Արդարադատության նախարարությունից նախարար Կարեն Անդրեասյանի և նրա տեղակալ Երանուհի Թումանյանցի ԲԴԽ համատեղ տեղափոխվելու փաստը: Մտահոգություն է հայտնվել ԲԴԽ համակարգում այդ դուետի անաչառության և ինքնավարության վերաբերյալ։

Եվրոպացի գործընկերները կողմ են արտահայտվել ԲԴԽ իրավաբան գիտնականների առաջադրման և ընտրության թափանցիկությանը, ինչպես նաև գործադիր իշխանությունից նրանց անկախությունն ապահովելու անհրաժեշտությանը: Դատավորների եվրոպական միությունը կոչ է արել հարգել դատավորների խոսքի ազատության իրավունքը և զերծ մնալ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու հետ կապված չարաշահումներից: Ըստ երևույթին, եվրոպական կառույցներում լավատեղյակ են, թե ինչպես են Հայաստանում ազատվում անցանկալի դատավորներից այն պատրվակով, թե իբր՝ նրանք թույլ են տվել իրենց քաղաքական հայտարարություններ անել։

Աներևակայելի փաստ…

Վերջերս եվրոպական ազդեցիկ ատյաններին է հասել պարզապես աներևակայելի մի փաստ, որը վկայում է այն մասին, որ Փաշինյանի դրածոները վերջնականապես դուրս են մնացել բոլոր տաբուներից։ Ըստ մամուլի հրապարակումների, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր մոտ է կանչել Վերաքննիչ քրեական դատարանի մի խումբ դատավորների (մեկ այլ վարկածով՝ ինքն է գնացել Վերաքննիչ դատարան, որտեղ հավաքել է դատավորներին և նրանց հետ խորհրդակցություն անցկացրել, որը տևել է մի քանի ժամ)։

ԲԴԽ նախագահն առաջարկել է քվեարկություն անցկացնել՝ դատարանի ստվերային նախագահ ընտրելու համար, քանի որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի հետ չի կարող աշխատել: Եթե ոմանք չհասկացան, ապա շտապում եմ բացատրել. Անդրեասյանին պետք է դատարանի ստվերային նախագահ, որի միջոցով նա դատավորներին կփոխանցի Փաշինյանից ստացած որոշումները։ Ստվերային դատարանի նախագահը կփոխանցի հրահանգները դատավորներին: Պապոյանը նման պայմաններով աշխատել հրաժարվում է և ճնշումներին չի արձագանքում…

Դատավորները հրաժարվել են մասնակցել քվեարկությանը, դա համարել են նվաստացուցիչ և հեռացել միջոցառումից։ Մնացել են միայն սկանդալային հայտնի դատավոր Արմեն Դանիելյանը և ոչ պակաս տխրահռչակ Ռուբեն Մխիթարյանը: Ի դեպ, Դանիելյանին մայիսի 24-ին մերժել է նույնիսկ խորհրդարանական մեծամասնությունը։ Խոսքը վերաբերում էր Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թափուր պաշտոնին։ ԲԴԽ-ն՝ ի դեմս Անդրեասյանի, այդ պաշտոնում առաջադրել էր Դանիելյանին, իսկ ՔՊ խմբակցությունը մերժեց նրա թեկնածությունը։

Ինչ վերաբերում է Մխիթարյանին, ապա Անդրեասյանն ամեն ջանք գործադրեց նրան ԲԴԽ անդամ դարձնելու համար, սակայն Մխիթարյանի փոխարեն այդ պաշտոնը զբաղեցրեց Վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը: Դատելով ԶԼՄ-ների հաղորդագրություններից, հենց Մխիթարյանն է դառնալու Անդրեասյանի աչքն ու ականջը Վերաքննիչ քրեական դատարանում:

Մեկնաբանելով Վերաքննիչ դատարանի ստվերային նախագահ ընտրելու ԲԴԽ նախագահի առաջարկը՝ Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը մասնավորապես նշել է, որ ԲԴԽ նախագահ Անդրեասյանը «ՀՀ քրեական օրենսգրքի ևս մեկ հոդված ավելացրեց այն մեղադրանքներին, որոնք կներկայացվեն իրեն»: Ըստ երևույթին, Ազարյանը դեռևս հավատում է Հայաստանում արդարադատության հնարավորությանը՝ դատական իշխանության նկատմամբ Փաշինյանի դրածոների ակնհայտ ծաղրուծանակի խորապատկերին

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ГД С ТРЕСКОМ ПРОИГРАЕТ ВЫБОРЫ В ДУХОВНОЙ СТОЛИЦЕ, ДРУГИХ ПРОГНОЗОВ НА ФИНАЛ НЕТ
    2025-06-06 09:59

    7 лет правящий режим регулярно использовал укрупнение общин в политических целях. После отставки 16 мая Дианы Гаспарян с поста мэра в Вагаршапате назревает скандал в связи с намерением властей произвести очередное укрупнение с целью обеспечить ГД победу на внеочередных выборах, которые состоятся нынешней осенью. Напомню, что в 2021 г. Вагаршапат был расширен за счет Воскеата, об общине Хой с ее 17 деревнями речь не шла, ибо в этом не было необходимости. Сегодня в Эчмиадзине говорят, что попытка укрупнения за счет общины Хой имеет под собой сугубо политические причины. Гаспарян с 2018 г. оставила о ГД не самые лучшие воспоминания. Антикоррупционный комитет расследует дела в связи с бизнесами ее семьи, а также законность выданных мэром разрешений на строительство особняков.

  • В ГД НАЗРЕВАЕТ ОЧЕРЕДНОЙ СКАНДАЛ, ИЗВЕСТНО О НОВЫХ ДИРЕКТИВАХ ПАШИНЯНА…
    2025-06-06 09:15

    Главной фишкой празднования 50-летнего юбилея Пашиняна в правительственном особняке на Севане с участием большого количества высокопоставленных гостей стали директивы, которые главарь правящей верхушки довел до своих назначенцев с видом на летние месяцы. Все поголовно обязаны вести агитацию в массах против второго и третьего президентов, Армянской Апостольской Святой Церкви, действующей Конституции и России, но обо всем по порядку.

  • УРОКИ ИЮНЯ 2024 И 2023, ВИД НА ДВОЙНЫЕ СТАНДАРТЫ…
    2025-06-04 09:40

    9 мая 2024 г. движение "Тавуш во имя Родины" под началом архиепископа Баграта Галстаняна дошло из Тавуша в Ереван, засим последовало несколько митингов. После разгрома 12 июня, как и следовало ожидать, уличные акции пошли на спад, а попытки вывести массы на улицы оказались тщетными вплоть до нынешнего лета.

  • "ТИХАЯ ДИПЛОМАТИЯ": ЕС ГОТОВ ИГРАТЬ ПО ПРАВИЛАМ ПУТИНА? ЧТО ИЗМЕНИТСЯ ПОСЛЕ 2 ИЮНЯ?
    2025-06-02 09:09

    Путин хочет уже 7 регионов вместо 4, что по-видимому будет отражено в Конституции РФ. Пашинян сказал, что инициирует изменения в Конституции РА, если КС решит, что мирное соглашение противоречит Основному закону Армении. Поскольку текст мирного соглашения представляет собой свод требований Ильхама Алиева, то готовность Пашиняна изменить Конституцию, если вдруг выяснится, что текст соглашения противоречит ей, говорит сам за себя. А еще о том, что текст новой Конституции пишется под диктовку Баку, формально процессом руководит министр юстиции Србуи Галян. Очевидно, что карманный КС не примет решение, которое будет противоречить интересам Пашиняна, а потому громогласное обещание главаря правящей верхушки – это, всего лишь, очередное проявление рабской готовности выполнить любой каприз Алиева!

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ