Կապանի քաղաքապետ․ Քննարկվում է Կապան-Երևան ավիատոմսերի արժեքի սուբսիդավորման հարցը
Հնարավոր է` մոտ ժամանակներս արդեն մեկնարկեն Կապան–Երևան կանոնավոր թռիչքները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
«Ժամկետներ հիմա չեմ կարող նշել, բայց ինձ հավաստիացրել են, որ լինելու են կանոնավոր թռիչքներ Կապան–Երևան ուղղությամբ։ Անհամբեր սպասում ենք, քանի որ հատկապես այս շրջանում շատ կարևոր է»,– նշեց Փարսյանը։
Նրա խոսքով` առայժմ խոսքը միայն այս ուղղությամբ թռիչքների մասին է, բայց ուրախ կլինեն, եթե հետագայում պայմանավորվածություններ լինեն միջազգային մակարդակում թռիչքներ ունենալու մասին։
«Շատ ուրախ կլինենք նման հնարավորության համար»,– ասաց քաղաքապետը։
Նրա տեղեկություններով` հիմա աշխատանքներ են տարվում լուծելու համար այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել փորձնական, տեխնիկական թռիչքների ժամանակ։
Ինչ վերաբերում է ավիատոմսերի արժեքին ու մատչելիությանը, քաղաքապետը հայտնեց, որ քննարկումներ են ընթանում սուբսիդավորման համար։
Հիշեցնենք` ապրիլի 26-ին` ժամը 10:58-ին Կապանի «Սյունիք» օդանավակայանում վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ժամանած ինքնաթիռը: Թռիչքն իրականացվել է «Նովեյր» ավիաընկերության կողմից՝ L410 չեխական արտադրության ինքնաթիռով (19 ուղևորի համար):
Երևան-Կապան փորձնական թռիչքը տևել է 46 րոպե, սակայն կանոնավոր թռիչքները կարճ են լինելու 5-6 րոպեով՝ տեխնիկական բոլոր հարցերի լուծումից հետո:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 19:46
Первого июля Нацсобрание Армении по инициативе правительства созвало внеочередную сессию. В повестку дня включено в общей сложности 22 вопроса. Один из вопросов повестки — дополнения в законы РА «Об органе по регулированию общественных услуг» и «Об энергетике». Они предназначены для назначения государственного управляющего компанией «ЭСА», принадлежащей президенту «Ташир групп» Самвелу Карапетяну (арестован 19 июня по обвинению в публичных призывах к захвату власти после поддержки ААЦ на фоне нападок властей).
-
2025-07-02 19:39
Комиссия по внешним отношениям Палаты представителей Бельгии 2 июля одобрила резолюцию по ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе.
-
2025-07-02 19:38
Правительство Армении 8 месяцев не может выбрать замминистра по линии энергетики (в министерстве территориального управления и инфраструктур – ред), но при этом хочет найти целый управленческий штат для "Электросетей Армении". Об этом заявил в видеообращении на своей официальной странице в соцсети вице-президент группы компаний "Ташир" Нарек Карапетян.
-
2025-07-02 19:09
Мотивом убийств, в которых обвиняются задержанные в Екатеринбурге уроженцы Азербайджана, стал конфликт из-за раздела сфер влияния в бизнесе. Об этом ТАСС сообщила официальный представитель СК РФ Светлана Петренко.