Последние новости

ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Կախակնի ուղղությամբ

Գիշերը կրկին կրակոցներ են եղել ՀՀ Գեղարքունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հունիսի 20-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Հայկական կողմում տուժածներ չկան:

Հիշեցնենք` նախորդ գիշեր էլ ադրբեջանական կողմը կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի և Արարատի մարզի Երասխ համայնքի հայկական դիրքերի ուղղությամբ։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ