ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄ՝ ԲԱՔՎԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ
Օրերս Ռուսաստանում, որին հայ արևմտամետները էքստազի մեջ արդեն հասցրել էին ոչ միայն «մեկուսացնել», այլև «ջախջախել» Ուկրաինական ճակատում և բարեհաջող «թաղել», տեղի ունեցավ Պետերբուրգի հերթական միջազգային տնտեսական համաժողովը, որին մասնակցեցին հազարավոր հյուրեր ավելի քան 130 երկրներից: Պատվիրակություն կար նաև Հայաստանից, մասնավորապես՝ հեռուստաէկրաններին կարելի էր տեսնել երկրի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի լուրջ դեմքերը։ Պետք է ենթադրել, որ հենց նրանք են Հայաստանի կառավարությունում համարվում համաշխարհային տնտեսական խնդիրների ամենագլխավոր գիտակները։ Ճիշտ է, նախագահը հետո շտապեց Գերմանիա, ըստ երևույթին՝ արդարանալու, որպեսզի չկասկածվի խիստ ռուսամետ տրամադրությունների մեջ։
Հայաստանի համար համաժողովը նշանակալի է բնավ ոչ դրա աշխատանքներին հանրապետության նախագահի և գլխավոր դատախազի մասնակցության պատճառով։ Ինչը, իհարկե, առանձնապես իմաստ չուներ։ Շատ ավելի հետաքրքիր է հարցազրույցը, որը համաժողովի շրջանակներում ՏԱՍՍ-ին տվել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Հարցազրույցը ծավալուն է՝ նվիրված ԵԱՏՄ գործունեության տարբեր տեսանկյուններին։ Օվերչուկը նաև մանրամասն պատմում է Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցի շուրջ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների բանակցային հարթակում տիրող իրավիճակի մասին:
Օվերչուկի խոսքերով, լարված աշխատանքի արդյունքում նախապատրաստվել է համակողմանի փաստաթուղթ, որը հավաստում է, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը սկսվելու է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով անցնող երկաթուղու վերականգնումով, և սահմանում է հիմնական մոտեցումները Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի հատման կարգի նկատմամբ:
Օվերչուկի խոսքերով, Ադրբեջանի, Հայաստանի, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների կողմից սահմանի անվտանգ հատման ընթացակարգերի մասով դեռ մնում են որոշ հարցեր, դրանք պետք է համաձայնեցնել: ՌԴ փոխվարչապետը նշեց, որ Սոչիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի գագաթնաժողովի ժամանակ ինքը Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել է հանդիպման մասին՝ մնացած հարցերը քննարկելու համար: Այդ հանդիպումը կայացել է Օվերչուկի Երևան կատարած վերջին այցի ժամանակ, որտեղ շատ բան է հաջողվել հստակեցնել, սակայն «որոշ հարցեր դեռ մնում են և հետագա քննարկման կարիք ունեն արդեն ադրբեջանական կողմի հետ»:
«Բանակցությունների մեր գործընկերները համամիտ են, որ այն հարթակը, որը ստեղծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ 9-րդ կետի մասով (դա ասում են և՛ ադրբեջանցիները, և՛ հայերը), այն տեղն է, որում այսօր ամենամեծ առաջխաղացումն է գրանցվել։ Եվ այստեղ այսօր արդյունք է ուրվագծվում... Այդ աշխատանքն ընթանում է գրեթե ամեն օր։ Հազվադեպ է պատահում, որ մենք իրար չզանգահարենք, չշփվենք, չքննարկենք ապաշրջափակման հետ կապված ինչ-ինչ հարցեր։ Նույնիսկ երբ շփվում ենք մեր երկկողմ օրակարգերով, միևնույնն է, անդրադառնում ենք նաև այդ թեմային։ Մեր կողմից արվել են, հավանաբար, հարյուրավոր հեռախոսազանգեր, ֆայլերի, ձևակերպումների փոխանակումներ»,- պատմում է Ալեքսեյ Օվերչուկը Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևի և Մհեր Գրիգորյանի հետ համատեղ աշխատանքի մասին։
Կարելի էր եվ ուրախանալ երկաթուղու վերականգնման հեռանկարով, որի մասին խոսում է Օվերչուկը։ Սակայն, ինչպես տեսնում ենք, երեք փոխվարչապետների հանդիպումներում տեղաշարժ կա միայն այդ հարցում։ Այսինքն շարժ չկա այլ հաղորդակցությունների ապաշրջափակման առումով, որտեղ կառուցելու անհրաժեշտություն էլ չկա, պարզապես պետք է պայմանավորվել դրանց օգտագործման կանոնների մասին։ Սակայն առաջընթաց այստեղ ոչ միայն չկա. մի շարք այլ կապուղիների ապաշրջափակումը պարզապես չի քննարկվում։ Օրինակ, խոսակցություն չկա Քարվաճառով Հայաստանը Արցախին կապող ճանապարհի մասին, հանրապետության հյուսիսում չկան Հայաստանն ու Ադրբեջանը կապող ճանապարհներ։ Այսինքն ապաշրջափակման գործընթացը, եթե անգամ առկա է, ապա լոկ այնտեղ, որտեղ դա առաջին հերթին ձեռնտու է Բաքվին։ Եվ Երևանը համաձայն է այդ մոտեցմանը։
Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների հետ կապված իրավիճակը զարգանում է ոչ թե Ալիևի, Փաշինյանի և Պուտինի 9.11.2020 թ.եռակողմ հայտարարության համաձայն, այլ հակառակը։ Այսպես, ըստ հայտարարության, հենց Հայաստանն Արցախին կապող ճանապարհը պետք է ունենա արտատարածքային բնույթ, այսինքն՝ իսկապես լինի հենց «միջանցք»: Սակայն Ադրբեջանն այնտեղ անցակետ է տեղադրել և վերահսկում է ողջ երթևեկությունը, կամ ընդհանրապես արգելում դա, ինչպես ներկայումս։
Ավելին, Բաքուն շարունակում է պնդել, թե արտատարածքայինի այս կամ այն տարրեր պետք է ունենան այն ճանապարհները, որոնք կկապեն Ադրբեջանն ու Նախիջևանը Հայաստանի տարածքով... Եվ, ըստ Թուրքիայի նախագահ Էրդողանի, խոչընդոտն այստեղ այն է, որ նման մոտեցմանը սկզբունքորեն դեմ Է... Թեհրանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 09:25
Наверное, многие сегодня в команде Пашиняна пусть и не говорят об этом вслух, но думают: «Пашинян, а оно тебе было надо?». Имея в виду развязанную премьером кампанию против церкви. Именно против Церкви, а не отдельных церковников, которые, дескать, нарушили обет безбрачия и тем самым вызвали гнев главного, оказывается, хранителя моральных норм республики - Никола Воваевича Пашиняна. Собственно, и сам Пашинян не скрывает, что главная цель - поставить церковь под контроль государства, то есть, самого Пашиняна.
-
2025-06-11 09:19
Шаги Никола Пашиняна, направленные на раскол армянской церкви, в частности, на раскол армянского общества в целом, продолжаются. Сегодня он уже заявляет о начале процесса создания «координационной группы», которая должна «предпринять активные шаги по освобождению Первопрестольного Святого Эчмиадзина и организации новых выборов Католикоса». Причем членов руководства этого неконституционного органа, некоего подобия руководства отрядов хунвейбинов, созданных Мао для «культурной революции», будет отбирать сам Пашинян. Правда, пока не ясно, предоставит ли Пашинян новым хунвейбинам полномочия на проверку выполнения священнослужителями обета безбрачия, или будет этим заниматься самолично.
-
2025-06-10 09:30
На мероприятиях «модного обучения» премьер любит заявлять, что по итогам 44-дневной войны мы потеряли часть территории, но зато наше государство стало более независимым. Конечно, в каждой демократической стране, а в «бастионе демократии» особенно, где против оппозиционеров возбуждены сотни, если не тысячи уголовных дел, каждый имеет право на мнение. Даже если оно настолько тупое, что только в рамках «модного обучения» и озвучивать.
-
2025-06-06 16:06
Хокку Нет виллы, нет покоя. Не плачь, премьер. Нет и любви без разлуки. Премьер-министр Никол Пашинян сильно обиделся на публикацию французского информационного ресурса о том, что его семья приобрела виллу в Марселе. Задело Пашиняна. «Это все «дашнаки-машнаки», - плакался он на заседании кабмина. Откроют, дескать, какой-то сайт сроком на три дня и распространяют небылицы, мол, мы такие же хапуги, как бывшие власти. Сплетни все это.