«Ժողովուրդ». ՈՐՔԱՆՈՎ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Ի ՎԻՃԱԿԻ ԱՆԱՉԱՌ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԱՅՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ, ՈՐԻ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՂԱՎՈՐՆԵՐՆ ԻՐԵՆՔ ԵՆ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020թ.-ի 44-օրյա պատերազմից 3 տարի անց՝ արդեն այսօր, Նիկոլ Փաշինյանը վերջապես կգնա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով՝ պատասխանելու իր թիմակիցների նախապես պատրաստած ու սերտած հարցերին:
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները երեկ հայտարարել են, որ չեն մասնակցելու քննիչ հանձնաժողովի վաղվա նիստին. խորհրդարանական ընդդիմությունը հանձնաժողովի ստեղծման հենց առաջին օրվանից բոյկոտել է դրա աշխատանքները՝ պարզաբանելով, որ քննիչ հանձնաժողովը ընդդիմության գործիքն է, ուստի չպետք է իշխանությունը ղեկավարի այդ հանձնաժողովը, իսկ դրա աշխատանքներին մասնակցելով՝ ընդամենը կլեգիտիմացնեն Նիկոլ Փաշինյանին: Ստացվում է՝ ՔՊ-ականներն իրենք իրենցով այսօր հավաքվելու են, նիստ անեն ու լուռումունջ Նիկոլ Փաշինյանին լսեն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում երկար ժամանակ է՝ պատրաստվում են այս իրադարձությանը: ՔՊ-ականները նախապես հարցեր են մտածել, դերերի բաժանումներ են արել, որպեսզի հանկարծ ավելորդ հարցեր չտան Նիկոլ Փաշինյանին, իսկ պատգամավորներին «կուռացիա» անելու պատասխանատու գործն իր վրա վերցրել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը պատգամավորներին նախապես հանձնարարել է՝ ինչ խոսեն, ինչ հարցեր տան Փաշինյանին:
Թե որքանով է այս իշխանությունն ի վիճակի անաչառ ուսումնասիրել այն պատերազմի հանգամանքները, որի պարտության հիմնական մեղավորները հենց իրենք են, սա հարցի մի կողմն է, բայց այն, որ Փաշինյանի այսօրվա մասնակցությունը ընդամենը ձևական բնույթ է կրում և նպատակ ունի հերթական անգամ «թոզ փչել» հանրության աչքին, դա ակնհայտ է»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 19:48
Только что прослушал последнюю беседу Никола Пашиняна с азербайджанским журналистом относительно мирного соглашения между Арменией и Азербайджаном. Пашинян также встретился с президентом Азербайджана в Тиране (Албания). Не сомневаюсь, что и эта встреча прошла в том же духе, с позиции покорного просителя, лишенного достоинства, национальной гордости и даже самой элементарной дипломатической решимости. Об этом написал на своей странице в Facebook экс-министр иностранных дел Армении Вардан Осканян.
-
2025-05-16 19:46
По предварительным данным, в результате аварии с участием автобуса маршрута №23 пострадали 8 граждан. Министерство здравоохранения сообщает, что 6 взрослых были доставлены в медицинский центр и в настоящее время проходят обследование.
-
2025-05-16 19:39
Католикос Арам I провел встречу с делегацией высокопоставленных священнослужителей, представляющих Патриарха Московского и всея Руси Кирилла. Об этом сообщает католикосат Великого Дома Киликийского
-
2025-05-16 19:38
Мировой порядок сегодня превратился в глобальный беспорядок, а история, которую считали закончившейся, «снова возобновилась». Такое мнение высказала глава Еврокомиссии Урсула фон дер Ляйен, выступая с речью на шестом саммите Европейского политического сообщества в Тиране.