ԶՊՄԿ աշխատակցին սպանած ադրբեջանցին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) անվտանգության աշխատակցին սպանելու մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Որոշումը հրապարակել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը։ Դատավոր Նապոլեոն Օհանյանը բավարարել է դատախազ Մովսես Անտոնյանի պահանջը` դատապարտել Հուսեյն Ախունդովին 20 տարի ազատազարկման։
Հուսեյն Ախունդովը մեկն է այն երկու ադրբեջանցի զինծառայողներից, որոնք ապրիլի 7-ին Նախիջևանի կողմից ապօրինի հատել էին Հայաստանի սահմանը։
Ըստ քրեական գործի նյութերի` ապրիլի 12-ին Ախունդովը, իր մոտ եղած ինքնաձիգով կրակել է ԶՊՄԿ-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի վրա և սպանել նրան։
Դեպքից հետո նա գողացել է սպանվածի հեռախոսը, տեսաուղերձ նկարել և ներբեռնել սոցիալական ցանցի իր էջում։ Ադրբեջանցին փորձել է գողանալ նաև տուժողի մեքենան և փախուստի դիմել Իրան, բայց դա նրան չի հաջողվել։
Դեպքի հաջորդ օրը Սյունիքի մարզի Աճանան գյուղի մոտ բնակիչները նկատել են Հուսեյն Ախունդովին, վնասազերծել ու հանձնել իրավապահներին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 19:32
Представители Католикоса Великого Дома Киликийского Арама I в Эчмиадзине встретились с Католикосом всех армян Гарегином II. Они передали Гарегину II обеспокоенность Арама I и его видение относительно выхода из сложившейся ситуации.
-
2025-06-30 19:29
Школьники из Армении завоевали 21 медаль на 5-й международной олимпиаде по прикладной биологии в провинции Бали в Индонезии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2025-06-30 19:20
Баку выбрал путь обострения отношений с Москвой. Пока в Азербайджане наберутся мудрости, будет страдать азербайджанская диаспора, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-30 19:13
«Предъявленное предстоятелю Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископу Микаэлу Аджапахяну обвинение – полностью незаконное и необоснованное. И это не только наша позиция. Такой была также позиция прокуратуры и Следственного комитета – до того момента, как премьер-министр начал свои нападки на архиепископа. Хронология здесь абсолютно ясна», – заявил на встрече с журналистами 30 июня представитель группы адвокатов архиепископа Ерем Саркисян.