Առավոտյան 4-ին Երևանում հարգեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը
Երևանի «Հաղթանակ» զբոսայգում` Անհայտ զինվորի գերեզմանի մոտ, այսօր առավոտյան` ժամը 4-ին, հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին:
Ակցիային մասնակցել են Հայաստանի վետերանների միավորման, Երևանում «Ռուսական տան» (Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության) ներկայացուցիչներ, ռուս սպաներ, ՊՆ ռազմական համալսարանի կուրսանտներ, ինչպես նաև այս օրերին Երևանում գտնվող ռուսաստանցի տիեզերագնաց-փորձարկող Հարություն Կիվիրյանը:
«Այսօր սգո և հիշատակի օր է։ 1941 թվականի հունիսի 22-ին` առավոտյան ժամը 4-ին, ֆաշիստական Գերմանիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Մեր պապերի ու նախապապերի սխրանքը սուրբ է, և մեր բոլորի պարտքն է հիշել այն, սերնդեսերունդ փոխանցել պատմությունը և խնամքով պահպանել: Հավերժ փառք Հայրենական մեծ պատերազմում հաղթելու համար իրենց կյանքը զոհաբերած զինվորներին», - ասել է Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը:
Նա մեկ րոպե լռություն է հայտարարել, ապա հավաքվածները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ։
Ազգությամբ հայ, ռուսաստանցի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը հայտարարել է, որ սա այն օրն է, երբ անհրաժեշտ է մեկ անգամ ևս հիշել, հարգել պատերազմի ժամանակ իրենց կյանքը զոհաբերած մեր նախնիներին:
«Մենք այսօր դրա համար ենք հավաքվել այստեղ՝ Մայր Հայաստանի հուշարձանի մոտ»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ 1941 թվականի հունիսից մինչև 1945 թվականի մայիսը Խորհրդային բանակ է զորակոչվել շուրջ 600 հազար հայ։ Ընդ որում` Հայաստանից, որի բնակչությունը 1941 թվականի տվյալներով 1,5 միլիոնից պակաս էր, ռազմաճակատ է մեկնել 300 հազար մարդ։ Ավելի քան 200 հազար հայ զոհվել է, նրանցից մոտ 175 հազարը՝ մարտերում։ Պատերազմի տարիներին 106 հայեր դարձել են Խորհրդային Միության հերոսներ, իսկ լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանը և Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը երկու անգամ են արժանացել այդ բարձրագույն կոչմանը, 27 հայեր դարձել են Փառքի շքանշանի ասպետներ: Հայաստանում համալրվել և ռազմաճակատ են ուղարկվել վեց ազգային դիվիզիաներ, որոնցից մեկը՝ 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան, ազգային կազմավորումներից միակն էր, որ մասնակցել է Բեռլինի գրոհին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 19:32
Представители Католикоса Великого Дома Киликийского Арама I в Эчмиадзине встретились с Католикосом всех армян Гарегином II. Они передали Гарегину II обеспокоенность Арама I и его видение относительно выхода из сложившейся ситуации.
-
2025-06-30 19:29
Школьники из Армении завоевали 21 медаль на 5-й международной олимпиаде по прикладной биологии в провинции Бали в Индонезии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2025-06-30 19:20
Баку выбрал путь обострения отношений с Москвой. Пока в Азербайджане наберутся мудрости, будет страдать азербайджанская диаспора, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-30 19:13
«Предъявленное предстоятелю Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископу Микаэлу Аджапахяну обвинение – полностью незаконное и необоснованное. И это не только наша позиция. Такой была также позиция прокуратуры и Следственного комитета – до того момента, как премьер-министр начал свои нападки на архиепископа. Хронология здесь абсолютно ясна», – заявил на встрече с журналистами 30 июня представитель группы адвокатов архиепископа Ерем Саркисян.