Последние новости

Վայոց Ձորում կայծակի հետևանքով 13-րդ դարի խաչքար է վնասվել

Վայոց Ձորի մարզում կայծակի հետևանքով վնասվել է խաչքար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ը։

Նշվում է, որ 13-րդ դարի արձանագիր խաչքարը գտնվում է Կարմրաշեն վարչական շրջանում:

«Վնասված խաչքարը նկատել են պատմական միջավայրի պահպանության Վայոց Ձորի մարզի աշխատակիցները շրջայցի ժամանակ»,– ասված է հաղորդագրությունում։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մասնագետների հետ քննարկում է խաչքարի հետագա ճակատագիրը:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ