Ալեքսեյ ՄԵԼՆԻԿՈՎ․ ՆՈՎՈՌՈՍԻՅՍԿ-ԲԱԹՈՒՄ ԲԵՌՆԱՐԿՂԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ԼԱՍՏԱՆԱՎԱՅԻՆԻՆ ԱՐԺԱՆԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԿԼԻՆԵՆ
Նովոռոսիյսկ–Բաթում բեռնարկղային փոխադրումները Փոթի–Կովկաս նավահանգիստ լաստանավային փոխադրումների արժանի այլընտրանք են։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանում ծովային տրանսպորտի միացմամբ մուլտիմոդալ փոխադրումներ են գործարկում։ Նովոռոսիյսկից ծովով փորձնական ուղերթը դեպի Բաթում հաջողությամբ իրականացվեց ապրիլին, և այն բոլոր շանսերն ունի կանոնավոր դառնալու համար։
«Լաստանավային փոխադրումների այլընտրանքը Նովոռոսիյսկի նավահանգստից Բաթումի նավահանգիստ բեռնարկղային փոխադրումների բացումն է։ Պետությունը կսուբսիդավորի երթուղին, դա երկաթուղու համար լրացուցիչ բեռներ կապահովի, առավել ևս, որ բեռնարկղային փոխադրումներն այսօր պահանջված են ամբողջ աշխարհում», – ասաց Մելնիկովը։
Նրա խոսքով` բեռնարկղերը պահման ունիվերսալ տեսակ են, տարողություն, որը թույլ է տալիս տարբեր տեսակի շարժակազմերի միջև բեռնելու ջանքերը նվազագույնի հասցնել։
Ինչ վերաբերում է լաստանավային փոխադրումների զեղչերին, Մելնիկովը նշեց, որ դրանք պահպանվել են նաև Ռուսական երկաթուղիների, Վրաստանի և Հայաստանի տարածքում։
Նա հիշեցրեց, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն 2018 թվականի դեկտեմբերի 1-ից դադարեցրել է լաստանավային հաղորդակցությունը Փոթի– Կովկաս նավահանգիստ երթուղով։ Ընկերության որոշումը պայմանավորված էր այդ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալների կրճատմամբ։
«Սև ծովը բավական ալեկոծ է, նենգ, փոթորիկներ են լինում, իսկ փոխադրումների կայունությունը գործընկերների վստահության երաշխիքն է, գործընկերներ, որոնք իրենց հերթին վստահում են մեզ իրենց բեռը», – ասաց Մելնիկովը։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ից Փոթի–Կովկաս երթուղով լաստանավային հաղորդակցության գործարկման մասին ՀՀ իշխանությունները հայտարարել էին դեռ նախորդ տարվա մայիսին։ Լաստանավի օպերատոր էր ընտրվել տեղական C&M International լոգիստիկ ընկերությունը, որը շաբաթական երկու անգամ պետք է ուղերթներ իրականացներ Փոթի–Կովկաս և հակառակ ուղղությամբ։ Լաստանավի տարողունակությունը կազմում է 50 բեռնատար ավտոմեքենա և 40 վագոն։ Միևնույն ժամանակ, ՀՀ կառվարությունը պատրաստակամություն է հայտնել սուբսիդավորել լաստանավային ծախսերն առաջին 6 ամիսների ընթացքում։
Այն ժամանակ սա մեծ հետաքրքրություն առաջացրեց հայկական ներկրողների և արտահանողների, ինչպես նաև ռուսական ընկերությունների մոտ։ Երկրի ղեկավարությունը հայտարարեց, որ լաստանավից կկարողանան օգտվել միրգ ու բանջարեղեն արտահանողները, որոնց մոտ սեզոնից կախված ավելանում են դեպի Ռուսաստան փոխադրումները։ Սակայն լաստանավն այդպես էլ չգործարկվեց։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 17:48
Армения фактически вошла в достаточно активный предвыборный этап, и политические жертвы в этом контексте неизбежны. Такое мнение выразил в беседе с Aysor.am политический обозреватель Акоп Бадалян, комментируя заявление мэра Эчмиадзина Дианы Гаспарян о своей отставке.
-
2025-05-16 17:37
Переговоры делегаций России и Украины в Стамбуле продлились меньше двух часов, сейчас "взята пауза", сообщают украинские СМИ.
-
2025-05-16 17:36
Во всех регионах Армении 17 мая, в Международный день музеев, пройдет акция «Ночь музеев». Об этом сообщает пресс-служба министерства культуры.
-
2025-05-16 16:45
Папа Римский Лев XIV готов предоставить площадку для переговоров между Россией и Украиной. Как сообщает итальянское издание La Stampa, об этом заявил статс-секретарь Ватикана, кардинал Пьетро Паролин.