MOODY'S-Ը ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ` ՍԱՀՄԱՆԵԼՈՎ «ԿԱՅՈՒՆ», ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է BA3 ՎԱՐԿԱՆԻՇԸ
Moody’s վարկանիշային գործակալությունը Ամերիաբանկի վարկունակության բազային գնահատականը (BCA) b1-ից բարձրացրել է bа3` վերահաստատելով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը, և վերանայել է վերջինիս հեռանկարը` սահմանելով «կայուն»` նախկին «բացասականի» փոխարեն:
ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ ՆԱև ԲԱՆԿԻ ԿՈՆՏՐԱԳԵՆՏԻ ՌԻՍԿԻ երկարաժամկետ վարկանիշը (CRR)` Ba3-ից դառնալով Ba2, և գնահատականը` Ba3(cr)-ից դառնալով Ba2(cr):
Այս բարելավումները պայմանավորված են մի շարք գործոններով, մասնավորապես, համաճարակի պայմաններում բանկի ակտիվների որակի կայունությամբ` կապիտալի համարժեքության և եկամտաբերության ցուցանիշների կտրուկ բարելավմանը զուգահեռ:
Moody’s-ը նշում է նաև, որ Ամերիաբանկը շարունակում է ապահովել կայուն ցուցանիշներ, ինչի մասին է վկայում նյութական ակտիվների շատ բարձր եկամտաբերությունը՝ 3.6% 2022թ. և 3.5% (տարեկանացված) 2023 թ. 1-ին եռամսյակի ընթացքում։ Բանկը միաժամանակ ապահովել է բարձր եկամուտ նախքան պահուստավորումը, վարկավորման ցածր արժեք և ծախսերի արդյունավետության լավ ցուցանիշներ. 2023թ. 1-ին եռամսյակում ծախսերի և եկամուտների հարաբերակցությունը կազմել է 45%:
Ըստ Moody's-ի, 2021-2022թթ. հետհամաճարակային շրջանում Ամերիաբանկն էապես բարելավել է իր ակտիվների որակը: Խնդրահարույց վարկերի տեսակարար կշիռը 2023թ. 1-ին եռամսյակի դրությամբ կազմել է 2.5%՝ նվազելով 2020թ. վերջում գրանցած 4.2%-ից։ 2023թ. 1-ին եռամսյակի արդյունքներով խնդրահարույց վարկերի ծածկույթը պահուստներով գնահատվում է կայուն և կազմում է 80%:
Վերջին տարիներին բարձր շահութաբերության և վարկային պորտֆելի չափավոր աճի պայմաններում էապես բարելավվել է նաև Ամերիաբանկի կապիտալի բուֆերը:
Ամերիաբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի կանխատեսումը «կայուն» է և արտացոլում է Moody’s-ի տեսակետը, ըստ որի առաջիկա 12-18 ամիսների ընթացքում բանկը պահպանելու է բարձր ցուցանիշներ։
Ամերիաբանկի վարկանիշի կանխատեսման բարելավումը հաջորդել է Հայաստանի սուվերեն վարկանիշի կանխատեսման վերանայմանը`«բացասականից» «կայուն»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 14:28
С 4 по 6 июля 2025 года в Ванадзоре прошел «Tech Week Vanadzor 2025». Ардшинбанк, придерживаясь своей стратегии инновационных подходов, принял участие в мероприятии.
-
2025-07-10 18:29
«Турция официально вошла на территорию Армении. Она никогда не уйдет и постепенно «переварит» Армению, – пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-07-10 17:56
Уважаемый Kлиент В Правилах платежных карт внесены изменения, с которыми можете ознакомиться по следующей ссылке․
-
2025-07-10 10:02
Сегодня Ереванский государственный университет превращается в контролируемую площадку, где идеи и принципиальность подавляются в пользу подконтрольности и приспособленчества, написал на своей странице в Фейсбук председатель студенческой организации РПА Армен Арутюнян. Публикацию полностью приводим ниже.