ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻՋՆՈՐԴԵԼ ԷՐ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԳԱՆԳԱՏԻՆ ՄԻԱՑՆԵԼ․ ՄԻԵԴ ՄԵՐԺԵԼ Է ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ․ Սահակյան
Ադրբեջանը միջնորդություն է ներկայացրել ՄԻԵԴ-ին, որ անհատական գործերը քննարկվեն միջպետական գանգատի հետ, ինչը մերժվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:
«Դրական է, որ Եվրոպական դատարանը մերժել է այդ խնդրանքը, եւ անհատական գործերն առանձին են քննվում առաջնահերթ։ Ադրբեջանը դիմել է ՄԻԵԴ-ին այն պատճառով, որ գործերը երկար են քննվում։ Միջպետական գանգատի առարկան լայն է, եւ պարզ է, որ օբյեկտիւվորեն պահանջելու է ավելի երկար տարիներ, քան անհատական գործի քննարկումը։ Իսկ անհատական գործերը ունեն ռազմավարական նշանակություն, եւ դրա համար փորձում էին կանխել ավելի վաղ ժամանակահատվածում որոշումների կայացումը։ Խոսքը վերաբերում էր Յուրի Ադամյանի եւ Բենիկ Հակոբյանի գործերի, որի պարագայում մենք խտրականություն ապացուցող հստակ ապացույց ունենք՝ դրոշով փաթաթված գնդակահարություն։ Սա շատ ակնառու փաստ է, եւ Ադրբեջանը փորձում է կանխել Եվրոպական դատարանի վճիռների կայացումը»,- նշեց Սահակյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 14:24
У меня очень тесные рабочие отношения, основанные на взаимном доверии, с президентом и руководителем Правительства России. Об этом заявил в беседе с журналистами в парламенте 18 июня премьер-министр Армении Никол Пашинян, касаясь замечания о том, что его сторонники в правящем крыле расценивают заявление бизнесмена Самвела Карапетяна как гибридную войну, развязанную Россией против его власти.
-
2025-06-18 14:21
Объекты в Тегеране и Кередже в Иране, где производилось оборудование для центрифуг, обогащающих уран, пострадали в результате ударов.
-
2025-06-18 14:19
Выдвинутые главе ГК "Ташир" Самвелу Карапетяну обвинения в якобы публичных призывах к захвату власти не имеют под собой ни юридической, ни фактической основы, это – очевидная попытка давления. Об этом говорится в заявлении пресс-службы офиса Самвела Карапетяна.
-
2025-06-18 14:17
Апелляционный уголовный суд под председательством судьи Мхитара Папояна опубликовал решение по делу о гибели 20 военнослужащих дивизии Д-20 ЦОР во время 44-дневной войны.