Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՀՀ–ում 1427 երեխա է տեղահանվել. ԱԳՆ խոսնակ
2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետությունում առնվազն 1427 երեխա է տեղահանվել: Twitter–ի իր էջում այս մասին գրառում է արել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
«Խոսելով երեխայի իրավունքների մասին` 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում ՀՀ տարածքում կրթական հաստատությունները ենթարկվել են ուղղակի գնդակոծության, ինչի հետևանքով երեխաները զրկվել են կրթության իրավունքից։ Առնվազն 1427 երեխա տեղահանվել է, խախտվել են նրանց հիմնարար իրավունքները»,– նշել է Անի Բադալյանը։
Իր գրառմանը կից նա տարածել է նաև ՄԱԿ-ի 2022 թվականի հակամարտություններից տուժած երեխաների մասին զեկույցը:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 16:23
В правительстве Армении зреет недовольство в адрес главы аппарата премьер-министра Араика Арутюняна — об этом сообщает NEWS.am со ссылкой на источники в исполнительной власти.
-
2025-06-16 16:22
Полицейские освободили задержанных ранее 11 участников акции на трассе Ереван–Аштарак, организованной жителями Касаха с требованием отмены решения о смене межрегионального маршрута. Об этом Armenia Today сообщил пресс-секретарь министерства внутренних дел Нарек Саргсян.
-
2025-06-16 16:20
Нынешние власти РА – команда, захватившая Армению изнутри и реализующая подготовленные опытными центрами программы. Об этом заявила первый омбудсмен Армении Лариса Алавердян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.
-
2025-06-16 16:20
Армения до парламентских выборов 2026 года должна быть готова к любому повороту событий, в том числе к уличной борьбе. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.