ՕՊԵԿ-ն Ադրբեջանին պաշտոնապես չի հրավիրել անդամակցելու կազմակերպությանը. կազմակերպության գլխավոր քարտուղար
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունն (ՕՊԵԿ) Ադրբեջանին պաշտոնապես չի հրավիրել դառնալ կազմակերպության անդամ, սակայն աշխատում է դրա ընդլայնման վրա։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Հայթամ ալ-Գայսը՝ ՕՊԵԿ-ի սեմինարի շրջանակներում, փոխանցում է ТАСС-ը։
«Մենք նրանց չենք հրավիրել պաշտոնապես դառնալ ՕՊԵԿ-ի անդամ։ Բայց, իհարկե, նրանք մեզ հետ են արդեն յոթ տարի՝ 2016 թվականից (ՕՊԵԿ + գործարքի կնքումից ի վեր,- նշում է ТАСС-ը)։ Կարծես, նրանք արդեն ՕՊԵԿ-ի անդամ են»,- ասել է նա։
Ալ-Գայսը հավելել է, որ ՕՊԵԿ-ը հրաշալի համագործակցում է Ադրբեջանի և, մասնավորապես, հանրապետության էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ, ով Վիեննա էր եկել սեմինարին մասնակցելու համար։ «Վերջերս Ադրբեջանում էի, հանդիպեցի նախագահ (Ադրբեջան-ՏԱՍՍ) Իլհամ Ալիևի հետ։ Մենք հիանալի երկխոսություն ունեցանք ոչ միայն ՕՊԵԿ+-ի, այլ նաև հետագա համագործակցության շուրջ»,- ասել է նա։
Միաժամանակ ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարը խոստովանել է, որ աշխատում է կազմակերպության ընդլայնման վրա։ Նա ասել է, որ այցերով գտնվում է Մալայզիայում, Բրունեյում, Մեքսիկայում, սակայն պարզաբանել է, որ մինչ այժմ այդ երկրներին ՕՊԵԿ հրավիրելու մասին խոսք չկա։
ՕՊԵԿ-ի 8-րդ միջազգային սեմինարը տեղի կունենա հուլիսի 5-6-ը Վիեննայի Հոֆբուրգ պալատում։ Դրան մասնակցում են ՕՊԵԿ երկրների և նավթ արտադրող այլ երկրների նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և աշխարհի խոշորագույն էներգետիկ ընկերությունների թոփ մենեջերներ։
News/am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 19:53
Власти Грузии отрицают задержки грузов с армянским коньяком на своей территории и заявляют о стандартных таможенных процедурах.
-
2025-05-19 19:51
У мемориалов в Ереване и Алаверди почтили память геноцида греков в Турции.
-
2025-05-19 19:48
Министр обороны Азербайджана Закир Гасанов встретился с израильским коллегой Исраэлем Кацем и начальником Генерального штаба Сил обороны генерал-лейтенантом Эялем Замиром, сообщают азербайджанские СМИ.
-
2025-05-19 19:47
Следственный комитет Армении начал расследование в связи с попыткой мошенников рассылать фишинговые SMS-сообщения от имени почтового оператора ЗАО «Айпост». Об этом Armenia Today рассказали в Министерстве внутренних дел.