Последние новости

Հարցվածների մեծամասնությունը բացարձակ չի վստահում 44-օրյա պետերազմի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին. Գելափ (տեսանյութ)

Հանրապետության մասշտաբով կատարված հարցման արդյունքներով՝ մասնակիցների 67.2 տոկոսը հետևել է հունիսի 20-ին ԱԺ քննիչ հանձնաժողովում Փաշինյանի ունեցած ելույթին։ Նրանց մեծամասնությունը՝ մոտ 67 տոկոսը, չի հավատում 44-օրյա պատերազմի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին։ Այս մասին են վկայում «Գելափ ինթերնեյշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչության՝ 1100 քաղաքացիների շրջանում իրականացրած հարցումների արդյունքները։

Ելույթին հետեւած քաղաքացիների 56.0 տոկոսը հայտարարել է, որ ընդհանրապես չի վստահում Փաշինյանի հնչեցրած տեղեկությանը։ Դրանց «ավելի շուտ» չի վստահում հարցման մասնակիցների 10.7 տոկոսը։

15.4 տոկոսն, այդուհանդերձ, լիարժեք վստահություն է հայտնել Փաշինյանի նկատմամբ։ 13.0 տոկոսն ասել է, որ ավելի շուտ վստահում է նրան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Փաստինֆո

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ