«Հրապարակ». ՈՎՔԵՐ ԵՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելու հարցը 2 օր առաջ նորից սկսել են ակտիվ քննարկել ՔՊ խմբակցությունում:
Քննարկման կնքահայրը պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է, ով ՄԻՊ հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանի և ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ քննարկել է, թե ինչ թեմաներ գտնեն Թագուհի Թովմասյանի վրա, որ հնարավոր լինի զրկել նրան պաշտոնից: Քանի որ միայն Էդգար Ղազարյանին խոսելու իրավունքից չզրկելը չի կարող հիմնավոր պատճառ լինել ՄԻՊ հանձնաժողովի նախագահին պաշտոնազրկելու համար, փնտրել են այլ պատճառներ: Վլադիմիր Վարդանյանը հուշել է, որ խորհրդի նիստերից բացակայությունը կարող են հիմնավորման մեջ նշել:
Այսինքն՝ Թագուհի Թովմասյանին պաշտոնից զրկելու հարցում շահագրգռված է խմբակցությունից առնվազն 3 հոգի. Արթուր Հովհաննիսյանը, ում մասնակցությամբ ՄԻՊ ընտրության հանձնաժողովի նիստը սկանդալի վերածվեց, Անդրանիկ Քոչարյանը, ով իրականում պայքարում է «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, որն իր հանձնաժողովից արտահոսքեր է ապահովում, և Ռուստամ Բաքոյանը, ով հանձնաժողովի փոխնախագահն է և, ասում են, աչք ունի Թովմասյանի աշխատասենյակի ու ծառայողական ավտոմեքենայի վրա»։
Այսօր
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 16:52
Представители армянской общины Грузии выступили с резким заявлением в защиту Армянской Апостольской Церкви, обвинив власти Армении в целенаправленной кампании по подрыву национальной идентичности.
-
2025-06-09 16:50
Группа ортодоксальных евреев попыталась без разрешения войти на территорию армянского монастыря в Иерусалиме. Об этом сообщил Гегам Балян, представитель Движения спасения Армянского квартала Старого города.
-
2025-06-09 16:48
Политическая инициатива "Айакве" при необходимости готова физически защищать Первопрестольный Эчмиадзин. Об этом говорится в заявлении инициативы, опубликованном на фоне нападок властей на ААЦ,
-
2025-06-09 16:46
Думаю, что интенсивность вызова Самвела Шахраманяна на допросы определяется исключительно объемом дела. Об этом заявил его адвокат Роман Ерицян в беседе с журналистами сегодня, 9 июня, после очередного допроса бывшего президента Арцаха Самвела Шахраманяна.