Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՋՈՂՎԻ ՌԴ-ԻՆ 2025 Թ. ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ԱՐՑԱԽԻՑ
Երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանը, ըստ էության, բաց տեքստով ասել է այն, թե ինչ է թուրք-ադրբեջանական կողմը ակնկալում Ռուսաստանից Արցախում. «Պայմանավորվածությունն այնպիսին է, որ Ռուսաստանը Ղարաբաղում մնալու է մինչև 2025 թվականը և 2025 թվականին լքելու է այն։ Ես հավատում եմ, որ Ռուսաստանը հավատարիմ է մնալու պայմանավորվածությանը։ Այս հարցին ուշադրությամբ հետևում է նաև իմ եղբայր Իլհամ Ալիևը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Ինչպես կռահում եք, եթե Թուրքիային և Ադրբեջանին այս կամ այն ճանապարհով հաջողվեց ՌԴ-ին 2025 թ.-ին դուրս բերել Արցախից, ապա Արցախի հայության և որպես այդպիսին Արցախի վերջին էջը կփակվի։ Դրանից հետո թուրք-ադրբեջանական ուժերը իրենց բոլոր ռեսուրսները կենտրոնացնելու են Սյունիքի և Վայոց Ձորի նվաճման ուղղությամբ, որի մասով արդեն 2,5 տարի է մեծամասշտաբ քայլեր են իրականացնում՝ նշված մարզերում ռազմավարական նշանակության տարածքային նվաճումներից մինչև քաղաքական համապատասխան հռետորաբանությամբ ներքին ու արտաքին լսարանների նախապատրաստում։
Հայաստանի համար 2025-ը շրջադարձային տարի է։ Կամ մինչ այդ կհաջողվի հեռացնել դե-ֆակտո թուրքամետ իշխանությանը և լիարժեք նոր արտաքին ու պաշտպանական համակարգ կառուցել (դա անելու ունակ մարդկային և այլ ռեսուրսներ դեռևս առկա են), կամ աղետը կխորանա՝ ամենաանդառնալի հետևանքներով։
2025-ին մնաց 2,5 տարի։ Իրականում սակայն՝ ավելի քիչ։
Հայաստանի բոլոր մտահոգ քաղաքացիները և հատկապես՝ պատասխանատվություն ստանձնող էլիտան դեռ երեկվանից պետք է զբաղվի այս բարդ աշխատանքով», - գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 19:52
Глава СНБ Армении Армен Абазян провел очередное заседание межведомственной комиссии, занимающейся вопросами пленных, удерживаемых лиц и без вести пропавших, сообщает Служба нацбезопасности.
-
2025-06-11 19:51
Координационный совет армянских организаций Франции (CCAF) выступил с заявлением, в котором говорится:
-
2025-06-11 19:48
Спасатели извлекли тело пятого погибшего при взрыве газа и пожара в жилом доме в Чамбараке, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД.
-
2025-06-11 19:47
Представитель администрации Ирана Фатима Мохаджерани заявила, что Соединенные Штаты не имеют права диктовать Ирану, чем он должен обладать, и только иранцы имеют право решать, что необходимо для их национальных интересов. Фатима Мохаджерани сделала это заявление в интервью ливанскому телеканалу Al Mayadeen во вторник вечером.