Последние новости

Արցախում ձերբակալել են Վիտալի Բալասանյանին, նրա որդուն և քեռորդուն

Արցախում ձերբակալել են Վիտալի Բալասանյանին, նրա որդուն և քեռորդուն: Տեղեկությունը հայտնում է Aravot.am–ը։

Նշվում է, որ գեներալին ձերբակալել են Ասկերանի իր տանը, ցուցադրական՝ դիմակավորված, ձեռքերը ոլորելով: Մինչ այդ 40 րոպե խուզարկություն են իրականացրել Բալասանյանի տանը։

«Ձերբակալելուց հետո նրան տարել են ԱԱԾ, այժմ դատախազությունում է»,–գրում է թերթը։

2023թ–ի փետրվարի 14–ին հայտնի դարձավ, որ Արցախում քրեական գործ էր հարուցվել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ։ Քրեական գործն առնչվում էր Բալասանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում արձանագրված չարաշահումներին։

Նշենք, որ այսօր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է հուլիսի 14–ից համաժողովրդական անժամկետ շարժում սկսելու մասին։ Նա բոլորին հրավիրե է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, որտեղ միասնաբար կորոշեն հետագա անելիքները:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ