ԴԱ ՈՒՂՂԱԿԻ ՍՐԻԿԱՅՈՒԹՅՈՒՆ Է. ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ՝ ԱՂԴԱՄՈՎ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ ՃԱՆԱՊԱՐՀ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քաղաքացիներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։
Լրագրողների հետ զրույցում ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ այսօրվա իշխանությունները հրաժարվել են զբաղվել Արցախի խնդրով ոչ միայն որպես կոնֆլիկտի կողմ, այլ որպես բանակցային կողմ.«Հիշեցնեմ, որ այս բոլոր տարիներին ՀՀ-ն մասնակցել է Մինսկի խմբի շրջանակներում որպես բանակցային կողմ։ Հիմա ՀՀ-ն հրաժարվում է դրանից, ավելին՝ անում է այն, ինչը կարող է անել մեկ այլ երկիր, Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Ցինիկ ու անբարոյական Շառլ Միշելի նման այդ մարդիկ ուղղակի պահը որսում են և ասում են, որ Աղդամով պատրաստ են ճանապարհ տալ։
Ասեմ, որ Եվրոպան ժամանակին եղել է գաղութատեր և դրանց որպես ստրուկ է վերաբերվել և այդ նույն Միշելն այսօր կարող է ենթարկվել շրջափակման նախկին ստրուկների կողմից, և ես կտեսնեմ, թե ինչպես է նա ստանալու հումանիտար օգնություն։ Մենք այսօր բզկտված չենք, այսօր իշխանությունները ոչ լեգիտիմ ձևով պահպանում են իրենց իշխանությունը, իսկ ժողովրդի մի մասը, որը հասկանում է, որ խոսքը միայն Արցախի մասին չէ, այլ հայոց պետականության, շարունակում է պայքարել»։
Ալավերդյանը սխալ է համարում այն մոտեցումն ու ընկալումը, ըստ որի, ժողովրդի մի ստվար զանգված հայտարարում է, թե եթե ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ դեպքում ինչ պետք է անի միջազգային հանրությունը.«Բա միջազգային ամբողջ պարտականություններն ու՞ր մնացին։ Մենք եկել ենք այստեղ դա արտահայտենք»։
Աղդամով ճանապարհի տրամադրմամբ, ըստ Ալավերդյանի, փորձում են պնդել, որ Արցախը ոչ միայն Ադրբեջանի կազմում է, այլև դրա անքակտելի մասն է.«Դա ուղղակի սրիկայություն է»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 09:37
Линия поведения Азербайджана за переговорным столом с Арменией категорически неприемлема для мировых центров и содержит риски для международного порядка в целом. Такое мнение в эфире программы "Абовян time" на радио Sputnik Армения выразил секретарь парламентской фракции "Айастан" Арцвик Минасян.
-
2025-07-31 09:25
Временный управляющий "Элсетями Армении" Романос Петросян аннулировал четыре контракта на сумму более 3 млрд драмов (около $7,8 млн). Об этом сообщает пресс-служба компании.
-
2025-07-31 09:23
Объем государственного долга Армении за последние 12 месяцев (по состоянию на конец первого полугодия 2025 года) увеличился на 14,5% и составил $13 млрд 343 млн. Согласно данным Минфина, внешний долг вырос на 12% и достиг $6 млрд 435 млн, тогда как внутренний — на 17%, до $6 млрд 909 млн.
-
2025-07-31 09:21
Армения и Палестина договорились о временном размещении объектов палестинского культурного наследия, находящихся под угрозой, в Музее-институте древних рукописей Матенадаран. Об этом заявил замглавы МИД Армении Ваан Костанян на международном форуме в штаб-квартире ООН, посвящённом урегулированию палестинского вопроса и принципу двух государств.