Ո՞Վ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ «ԱՐՏԱԴՐՈՒՄ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայկական «Սեպուհ 1» ընկերությունը կորեական «Ssang Yong» ընկերության պահեստամասերով մարդատար ավտոմեքենաներ է հավաքում: Արտադրության մասին շատ մանրամասներ հայտնի չեն, ընկերությունը խոստանում է հարցերին պատասխանել առաջիկայում, մինչ այդ «Ռադիոլուրը» որոշ պարզաբանումներ է ստացել էկոնոմիկայի նախարարությունից։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 15-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեսանյութ էր հրապարակել և գրել, որ Հայաստանում արտադրվող ավտոմեքենաներն արդեն պետական հաշվառում են ստանում։
««Սեպուհ 1» ընկերությունը համապատասխանության գնահատման փաստաթղթեր է ստացել իր հավաքած 8 մեքենաների համար»,– «Ռադիոլուրին» ասել է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ընկերության տնօրեն Ալբերտ Բաբայանը` նշելով, որ 2022 թվականին Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով է այս բացառությունը նախատեսվել անդամ երկրների համար։
Մեքենաները, ըստ էության, ոչ թե արտադրվում, այլ հավաքվում են Հայաստանում։ Հայկական «Սեպուհ 1» ընկերությունը կորեական ընկերության պահեստամասերով հավաքում է թեթև մարդատար «Tivoli» քրոսովեր և «Rexton» ամենագնաց: Հետագայում նախատեսվում է պահեստամասերն արտադրել Հայաստանում։
«Տվյալ մեքենաներն իրենցից ենթադրում են խոշոր հանգուցավոր մասերի հավաքման արդյունքում ստացված ավտոմեքենաներ։ Դրանք արդեն ստացել են պետական հաշվառման համարանիշներ և պատրաստ են իրացման ՀՀ-ում»,– գրում է լրատվամիջոցը։
«Սեպուհը» հարավկորեական «Սանգիոնգ» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ընկերությունը գրանցվել է 2018 թվականին։ Սեփականատերը հայազգի Ջանեզ Ավետյանն է։
Մեքենաների արժեքը, նախնական հաշվարկներով, տատանվելու է 30-40 հազար ամերիկյան դոլարի սահմաններում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.