Последние новости

Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը նշել է ցորեն տեղափոխող նավերի նոր հնարավոր երթուղին

Ուկրաինական ցորեն տեղափոխող նավերը կարող են անցնել ոչ թե ցորենի գործարքի շրջանակում մինչ այժմ համաձայնեցված երթուղով, այլ Ռումինիայի և Բուլղարիայի տարածքային ջրերով, ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը, տեղեկացրել է ТСН-ը։

«Մենք ունենք նաև նավեր և ընկերություններ ներգրավելու հնարավորություն։ Մեր տեսակետից դա կարելի է իրականացնել՝ անգամ չօգտագործելով այն երթուղին, որն արդեն համաձայնեցված էր, այլ Ռումինիայի և Բուլղարիայի տարածքային ջրերով։ Դա նաև հնարավոր տարբերակ է, որպեսզի նվազագույնի հասցվեն ռիսկերը»,- ասել է նա։

Բոդնարի խոսքով՝ այս դեպքում պետք է «միջազգային հանրության պատասխանատվությունը», որը կօգներ Ուկրաինային իրականացնել այդ սցենարը և կզսպեր Ռուսաստանին հնարավոր գրոհներից։

Ռուսաստանի ԱԳՆ-ն, հայտարարելով ցորենի գործարքի երկարացման դեմ առարկությունների մասին, տեղեկացրել է, որ Մոսկվան հետ է կանչում նավագնացության անվտանգության երաշխիքները Սև ծովի հյուսիսարևմտյան ջրավազանում, փակում է ծովային հումանիտար միջանցքը և վերականգնում է ժամանակավորապես վտանգավոր շրջանի ռեժիմը։ Բացի այդ, հայտարարվել է Ստամբուլում Համատեղ համակարգող կենտրոնի լուծարման մասին, որը վերահսկում էր ցորենի արտահանումն Ուկրաինայից։

Գերատեսչությունը հնարավոր է համարել, որ Ռուսաստանը կվերադառնա գործարքին մասնակցությանը, եթե ի հայտ գան իր պահանջների կատարման «կոնկրետ արդյունքներ», որոնք ենթադրում են երկրի գյուղատնտեսական արտահանման սահմանափակումների չեղարկում։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ