Последние новости

Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը երկարացվեց 3 ամսով։ Տեղեկությունը հայտնում է 168.am–ը` վկայակոչելով իր աղբյուրները։ Նման որոշում է կայացրել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը։

Կայքը գրում է, որ այս որոշումը զարմանալիորեն ժամանակից շուտ է կայացվել։ Նախորդ կալանքի ժամկետը լրանում էր օգոստոսի 15-ին, սակայն հիմա արդեն որոշում կայացվեց բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը և կալանքի ժամկետը երկարացնել մինչև նոյեմբերի 15-ը։

Նշենք, որ Sputnik Արմենիան փորձեց տեղեկություն ստանալ Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանից, սակայն վերջինս հեռախոսազանգերին չպատասխանեց։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ