Ադրբեջանական դիրքերից կրակել են Շոշի տարածքում աշխատող տրակտորի ուղղությամբ
Ադրբեջանական կրակոցներ են արձակել Շոշ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։
«Հուլիսի 24-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքից հաղորդում է ստացվել, որ ժամը 11:20-ի սահմաններում Մարտունու շրջանի Գիշի համայնքի բնակիչ Ա. Մ.-ն (ծնված 1959թ.) իրեն պատկանող տրակտորով Շոշ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացրել, երբ ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զենքերից կրակ են բացել տրակտորի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Զինադադարի խախտման հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։
Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
Հիշեցնենք` երեկ` հուլիսի 23-ին, ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 18:26
Саркис Карапетян – сын главы ГК "Ташир" Самвела Карапетяна – заявил, что решение Апелляционного суда оставить его отца под арестом было для него предсказуемым.
-
2025-07-04 18:23
Российские телеканалы, транслирующиеся в Армении, периодически создают фон ненависти и вседозволенности, говорится в заявлении Комиссии по телевидению и радиовещанию Армении.
-
2025-07-04 18:22
Накануне шествия в поддержку Самвела Карапетяна оппозиционные активисты сообщают о массовых вызовах в полицию и следственные органы. Об этом заявила "Инициатива пяти правозащитников".
-
2025-07-04 18:19
Включенный в список Всемирного культурного наследия ЮНЕСКО Кафедральный собор Ани, расположенный на территории археологической местности Ани, реставрируется. Об этом пишет ermenihaber.am.