Последние новости

ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՂՍԱԿԻՑՆԵՐԻ ՎԵՐԱԾԵԼ ՏԱՍՆՅԱԿ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՀԱՅԵՐԻ, ԻՍԿ ՆՐԱ ԿԻՆԸ ՆՄԱՆԱԿՈՒՄ Է ԱՄՆ ՆԱԽԿԻՆ ԱՌԱՋԻՆ ՏԻԿՆՈՋԸ…

Ռեժիմի ամրապնդման բոլոր ծրագրերը գործարկվում են վայրկենապես։ Բոլորովին վերջերս մեր լսարանին տեղեկացրել ենք ՔՊ-ի խոշորացման ծրագրի մասին, իսկ օրերս լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին մի նախագծի առնչությամբ, որը կպարտավորեցնի դատախազներին, դատավորներին և քննիչներին պարտադիր կարգով հրապարակել իրենց ընտանիքի անդամների կուսակցական պատկանելության մասին տվյալները, եթե այդպիսիք առկա են։ Սա ոչ միայն դատաիրավական համակարգի աշխատողների ընտանիքներում «թշնամիների» բացահայտման փորձ է, այլև ողջ համակարգը ՔՊ-ականացնելու ծրագիր, և հընթացս՝ ահռելի քայլ ԽՄԿԿ-ի կարգի զանգվածային կուսակցություն ստեղծելու Փաշինյանի ուղեգծի իրականացման ճանապարհին։

ՆԻԿՈԼՆ ՈՒԶՈՒՄ Է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՂՍԱԿԻՑՆԵՐԻ ՎԵՐԱԾԵԼ ՏԱՍՆՅԱԿ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՀԱՅԵՐԻ։ Այսօր ճիշտ ժամանակն է՝ ցույց տալու, թե հազարավոր ու տասնյակ հազարավոր շարքային ՔՊ-ականները համաձայն են Արցախն ու Հայաստանը ոչնչացնելու իր ուղեգծին: «Դու պետական հանցագո՛րծ ես». Արցախի խորհրդարանի պատգամավոր Նելա Գրիգորյանի այս գնահատականն այսօր բոլորի շուրթերին է։ Դա ինքնաբերաբար տարածվում է ռեժիմի պարագլխի բոլոր կուսակիցների վրա։ ՔՊ-ից անհապաղ պետք է սկսվի նրանց ելքը, ովքեր չեն ցանկանում դավաճանի խարան կրել Նիկոլի մեղքով։

Հակառակ դեպքում դատաիրավական համակարգի «կուսակցականացումից» հետո ռեժիմը կսկսի գիտության, կրթության, մշակույթի և սպորտի ՔՊ-ականացման ուղեգիծ՝ Ժաննա Անդրեասյանի աչալուրջ ղեկավարությամբ։ Միաժամանակ Ադրբեջանում Փաշինյանի «կառուցողական տրամադրված» և «կիրթ» տերը՝ Իլհամ Ալիևը ընդդիմադիր դաշտի մաքրում անցկացրեց, ինչի արդյունքներով Արդարադատության նախարարության կողմից մերժվեց ավելի քան 30 ընդդիմադիր կուսակցությունների վերագրանցումը։ Ձևական պատճառը անհամապատասխանությունն էր «Կուսակցությունների մասին» նոր օրենքի պահանջներին, սակայն գրանցման մերժում են ստացել նաև այն կուսակցությունները, որոնք ներկայացրել են պարտադիր 5 հազար անդամների նշումով ցուցակներ։ Արդարադատության նախարարությունը համարել է, թե այդ տվյալները չեն համապատասխանում իրականությանը, և մերժել է գրանցումը: Ալիևն անտեսեց եվրոպական ազդեցիկ ատյանների, այդ թվում Վենետիկի հանձնաժողովի բողոքները, և քաղաքական զտումների արդյունքները թողեց անփոփոխ:

Չի բացառվում, որ ՔՊ-ի խոշորացման գործընթացն ուղեկցվի ընդդիմադիր ուժերի վրա հարձակումով, թեպետ հարձակումն արդեն վաղուց է ընթանում, ՔԿ-ն ու ԱԱԾ-ն գործեր են սարքում ընդդիմադիր գործիչների դեմ՝ շաբաթական 7 օր ու օրական 24 ժամ ռեժիմով։ Ներկայումս սեպտեմբերի 17-ի ընտրությունների նախապատրաստման համատեքստում ընթանում է ՔՊ-ի տարածքային ստորաբաժանումների համալրումը Երևանում, իսկ քննչական մարմիններին բանավոր հանձնարարություն է տրվել բացահայտել ընդդիմադիր կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրները:

Խոսքն, իհարկե, իրական ընդդիմության կուսակցությունների մասին է. ոչ ֆորմալ արտախորհրդարանական կոալիցիայի կուսակցությունների թվին պատկանող «Նիկոլի հաճախորդները» կասկածից վեր են, չէ՞ որ դրանց առաջին դեմքերը զօրուգիշեր աշխատում են ռուսատյաց տրամադրություններ սերմանելու ուղղությամբ՝ իշխանական բոլոր հեռուստաալիքներով։ Պատգամավոր Գրիգորյանի հուլիսի 21-ի հայտարարությունը ոչ միայն բաժանեց Հայաստանի և Արցախի քաղաքական դաշտը 2 անհաշտ ճամբարի, այլև ցույց տվեց Փաշինյանի դավաճանությունից անջրպետվելու նախագահ Արայիկ Հարությունյանի ցանկությունը: Այդ ելույթը պետք է շղթայական ռեակցիա առաջացնի՝ Նիկոլից իր կողմնակիցների հեռանալու տեսքով։

Փաշինյանը միամտաբար կարծում էր, թե զոհված հերոսի մայր Գայանե Հակոբյանի դեմ դատավարությունը՝ իր որդյակ Աշոտ Փաշինյանին իբր առևանգելու համար, տևականորեն կկոտրի իր ընտանիքի անդամների նկատմամբ «ոտնձգություն» կատարելու քաղաքացիների ցանկությունը։ Սոցցանցերում արձագանքը Աննա Հակոբյանի լուսանկարների հրապարակմանը՝ իր աճեցրած բոստանային մշակաբույսերի ցուցադրմամբ, հենց այն ժամանակ, երբ Արցախում հաճախակիացել են վաղաժամ ծննդաբերության դեպքերը՝ քաղցից հղիների տարած ստրեսի խորապատկերին, իսկ տարեցները հացի հերթերում սովից ուշագնաց են լինում, ցույց տվեց հակառակը...

Ի ցույց դրված լիառատությունը (բանջարեղենին կցված էր տիկին Էրատոյի եփած աջաբսանդալի լուսանկարը) թողնենք առանց մեկնաբանության, այդ արարքի համար դեռ անվանում չեն հորինել։ Սահմանափակվենք չորս երեխաների մորն ուղղված խորհրդով՝ փոխել քաղտեխնոլոգին. ԱՄՆ նախկին առաջին տիկինը Սպիտակ տան մոտ գտնվող հողակտորում բանջարեղեն էր աճեցնում բոլորովին այլ իրավիճակում և պարծենում էր բերքով այլ առիթով: Կույր նմանակումը նույնքան ողորմելի է դիտվում, որքան ջինսե տաբատը՝ աշխատանքային այցերի ընթացքում ամուսնուն ուղեկցելիս: Դա շոկ չէ, դա ուշադրություն գրավելու խղճուկ փորձ է: Վերադառնալով կուսակցությանը՝ արձանագրեմ ակնհայտը. չեն կարող մարդիկ մնալ դավաճանի կուսակցության անդամ, չեն կարող պատրաստվել մայրաքաղաքային ընտրություններին, երբ Արցախում 30 հազար երեխա սովի է մատնված

Դառնալ (մնալ) ՔՊ անդամ, նշանակում է՝ հոժարակամ կիսել Փաշինյանի հետ ազգային շահերի դավաճանության պատասխանատվությունը։ Փաշինյանը հասկանում է, որ կարող է մնալ միայն Հովիկ Աղազարյանի, Գուրգեն Արսենյանի և Վահագն Ալեքսանյանի ընկերակցությամբ, ուստի քայլեր է ձեռնարկում իր կուսակցության անդամների թվաքանակը մեծացնելու ուղղությամբ, այն մարդկանց թվաքանակը, ովքեր պատրաստակամություն կհայտնեն ստորագրել դավաճանության տակ՝ կուսակցական տոմսով կուշտ կյանքի խոստման դիմաց։

Արցախում, հակառակը, համախմբման գործընթաց է գնում Փաշինյանի ուղեգծին դիմադրելու գաղափարի շուրջ, Ստեփանակերտում բողոքի ակցիաները մինչև հուլիսի 21-ն անվանում էին «իշխանության, այլ ոչ թե ժողովրդի ակցիաներ» («Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյան), Գրիգորյանի հայտարարությունից հետո իրավիճակը փոխվել է, թեև Հարությունյանին այսօր էլ կասկածում են երկակի խաղ վարելու մեջ…

Երևանում ՔՊ-ականների ստույգ թիվն իմանալու մեր փորձերը հաջողությամբ չպսակվեցին, այնպիսի տպավորություն է, որ կուսակցությունը թաքցնում է իր շարքերի թվաքանակը, վերջին տվյալները հրապարակվել են շատ վաղուց, խոսքը մի քանի հազարի մասին էր...

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ГД С ТРЕСКОМ ПРОИГРАЕТ ВЫБОРЫ В ДУХОВНОЙ СТОЛИЦЕ, ДРУГИХ ПРОГНОЗОВ НА ФИНАЛ НЕТ
    2025-06-06 09:59

    7 лет правящий режим регулярно использовал укрупнение общин в политических целях. После отставки 16 мая Дианы Гаспарян с поста мэра в Вагаршапате назревает скандал в связи с намерением властей произвести очередное укрупнение с целью обеспечить ГД победу на внеочередных выборах, которые состоятся нынешней осенью. Напомню, что в 2021 г. Вагаршапат был расширен за счет Воскеата, об общине Хой с ее 17 деревнями речь не шла, ибо в этом не было необходимости. Сегодня в Эчмиадзине говорят, что попытка укрупнения за счет общины Хой имеет под собой сугубо политические причины. Гаспарян с 2018 г. оставила о ГД не самые лучшие воспоминания. Антикоррупционный комитет расследует дела в связи с бизнесами ее семьи, а также законность выданных мэром разрешений на строительство особняков.

  • В ГД НАЗРЕВАЕТ ОЧЕРЕДНОЙ СКАНДАЛ, ИЗВЕСТНО О НОВЫХ ДИРЕКТИВАХ ПАШИНЯНА…
    2025-06-06 09:15

    Главной фишкой празднования 50-летнего юбилея Пашиняна в правительственном особняке на Севане с участием большого количества высокопоставленных гостей стали директивы, которые главарь правящей верхушки довел до своих назначенцев с видом на летние месяцы. Все поголовно обязаны вести агитацию в массах против второго и третьего президентов, Армянской Апостольской Святой Церкви, действующей Конституции и России, но обо всем по порядку.

  • УРОКИ ИЮНЯ 2024 И 2023, ВИД НА ДВОЙНЫЕ СТАНДАРТЫ…
    2025-06-04 09:40

    9 мая 2024 г. движение "Тавуш во имя Родины" под началом архиепископа Баграта Галстаняна дошло из Тавуша в Ереван, засим последовало несколько митингов. После разгрома 12 июня, как и следовало ожидать, уличные акции пошли на спад, а попытки вывести массы на улицы оказались тщетными вплоть до нынешнего лета.

  • "ТИХАЯ ДИПЛОМАТИЯ": ЕС ГОТОВ ИГРАТЬ ПО ПРАВИЛАМ ПУТИНА? ЧТО ИЗМЕНИТСЯ ПОСЛЕ 2 ИЮНЯ?
    2025-06-02 09:09

    Путин хочет уже 7 регионов вместо 4, что по-видимому будет отражено в Конституции РФ. Пашинян сказал, что инициирует изменения в Конституции РА, если КС решит, что мирное соглашение противоречит Основному закону Армении. Поскольку текст мирного соглашения представляет собой свод требований Ильхама Алиева, то готовность Пашиняна изменить Конституцию, если вдруг выяснится, что текст соглашения противоречит ей, говорит сам за себя. А еще о том, что текст новой Конституции пишется под диктовку Баку, формально процессом руководит министр юстиции Србуи Галян. Очевидно, что карманный КС не примет решение, которое будет противоречить интересам Пашиняна, а потому громогласное обещание главаря правящей верхушки – это, всего лишь, очередное проявление рабской готовности выполнить любой каприз Алиева!

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ