Հայաստանի ամենախոշոր հարկատուն ԶՊՄԿ-ն է, երկրորդը` «Գազպրոմ Արմենիան»
Հայաստանում խոշոր հարկատուների ցանկը տարիներ շարունակ գլխավորող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը վերջին ժամանակահատվածում զիջել էր իր տեղը «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, կրկին առաջինն է։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023 թվականի հունվար–հունիս ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նշված ժամանակահատվածում ավելի քան 34 մլրդ 795 մլն դրամ է վճարել պետությանը, իսկ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ ավելի քան 30 մլրդ 632 մլն դրամ։
Երրորդ և չորրորդ տեղերում «Գրանդ տոբակո» (20.2 մլրդ) և «Ամերիաբանկ» (19.8 մլրդ) ընկերություններն են։ Խոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «Արդշինբանկը» (18.9 մլրդ)։
Վեցերորդ տեղում «Մոբայլ սենթր արթն» է (15.8 մլրդ դրամ), իսկ հաջորդը` «Փրիթի ուեյ» ընկերությունը ( 15.7 մլրդ դրամ):
Ութերորդ տեղը զբաղեցնում է վառելիքի շուկայի խոշոր ընկերություններից մեկը` «ՍԻ ՓԻ ԷՍ էներջի գրուպը» (11.3 մլրդ դրամ)։
1000 խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում են ծխախոտի ոլորտը ներկայացնող «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը (11.3 մլրդ) և ծխախոտի ներմուծում և վաճառք իրականացնող «Ջեյ թի այ Արմենիան» (9.2 մլրդ)։
Հավելենք, որ 1000 խոշոր հարկ վճարողները 2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե են վճարել ավելի քան 874 միլիարդ 522 միլիոն 788 հազար դրամ:
Հիշեցնենք` հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողները պետական բյուջե էին վճարել ավելի քան 381 միլիարդ 104 միլիոն դրամ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.