«ՀայաՔվեին» արդեն 54 800 քաղաքացի է միացել. Չալաբյանը` իշխանության ձախողման մասին
«ՀայաՔվե» նախաձեռնությանն արդեն միացել է 54 հազար 800 քաղաքացի։ Այսօր ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Պետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի պաշտպանության, արժանապատվության համար սկսված այս շարժումն արդեն անկասելի է։ Իշխանության բոլոր հնարքները միայն հակառակ արդյունք են ցույց տալիս, և նրանց գործողությունները ձախողվել են։ Դա փաստում է նաև մեր նախաձեռնությանը միացող անձանց քանակը։ Այս շաբաթվա ընթացքում մեզ միացել է ավելի քան 16 հազար քաղաքացի։ Այս պահին ունենք 54 800 քաղաքացի, որոնք միացել են «ՀայաՔվեին», նրանցից 24 660–ը` Երևանում, 29 380-ը` մարզերում, իսկ 760-ը միացել են էլեկտրոնային տարբերակով»,– ասաց Չալաբյանը։
Չալաբյանը վստահեցրեց, որ դա ռեկորդային թիվ է «ՀայաՔվեի» 4 շաբաթվա ընթացքում։
Նախաձեռնության համակարգողը շեշտեց, որ ստորագրահավաքը պետք է 8 շաբաթ տևի, սակայն ստորագրահավաքի 1-ին շաբաթը Երևանի քաղաքապետարանը «գողացել էր» իրենցից։ Նա ընդգծեց, որ չնայած դրան` անհրաժեշտ ստորագրությունների նվազագույն շեմը 4 շաբաթում գերազանցել են։ Չալաբյանը նշեց, որ ստորագրահավաքը կավարտեն հաջորդ շաբաթվա վերջին։
«Պաշտոնական ժամկետը մինչև օգոստոսի 19-ն է, մենք կշարունակենք մինչև օգոստոսի 4-ը ներառյալ։ Վերջին 2 շաբաթը կօգտագործենք արդյունքների ամփոփման, վերլուծությունների համար։ Խնդրում ենք մեր քաղաքացիներին, որոնք դեռևս չեն հասցրել միանալ «ՀայաՔվեին», այս ընթացքում միանալ, իսկ ովքեր չեն կարողանա միանալ այս ընթացքում, կարող են դա անել հաջորդ փուլերին»,– ասաց Չալաբյանը։
Նա շեշտեց, որ ստորագրահավաքի հաջորդ փուլով ԱԺ–ում պետք է քննարկվի նախագիծը, որը պահանջելու է հանրային մեծ ներգրավում։
Հիշեցնենք` հունիսի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Հայաքվե» նախաձեռնության դիմումը` 50 հազար ստորագրություն հավաքելու և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։
Նախաձեռնության անդամները ցանկանում են հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար օրենքով խիստ պատիժ նախատեսել։
Ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 11:35
Азербайджанские власти делают все, чтобы вынести план оккупации Армении на международные площадки, создав лживую повестку дня буквально из ничего, заявил глава «Центра права и справедливости «Татоян», бывший омбудсмен РА Арман Татоян.
-
2025-05-23 11:10
Власти Армении получили предупреждение от России сохранить госинституты Арцаха и оставить арцахский вопрос открытым, пишет газета «Грапарак» со ссылкой на свои источники.
-
2025-05-23 11:07
Комиссия по предупреждению коррупции (независимый государственный орган) возбудила производство в отношении премьер-министра Никола Пашиняна по предполагаемым нарушениям норм поведения в парламенте. Об этом сообщила независимый депутат, экс-глава парламентской комиссии по правам человека и общественным вопросам Тагуи Товмасян.
-
2025-05-23 11:05
«Теория относительности применима к физике, но не к этике», — говорил Альберт Эйнштейн, подчеркивая безусловную природу моральных принципов. Отсутствие четких этических ориентиров и механизмов подотчетности для высокопоставленных чиновников Республики Армения стало хронической проблемой, подрывающей основы общества и доверие к государству.