Սերգեյ ԿԱՌՆԱՈՒԽՈՎ․ ԵՍ ՉԳԻՏԵՄ ԵՐԿՐԱԳՆԴԻ ՎՐԱ ՄԻ ՀԱՅԻ, ՈՐԻՆ ՊԵՏՔ Է ԱՊԱՑՈՒՑԵԼ, ՈՐ ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Alpha Newsroom-ի ուղիղ եթերում Սերգեյ Կառնաուխովը ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները և նշել, որ Ռուսաստանը թույլ չի տա Ադրբեջանին պայքարել Հայաստանի դեմ։
«Մինչ մենք շարունակում ենք Ադրբեջանի ցեղասպանական հանցագործությունների ապացույցներ հավաքել, ես ուզում եմ մեր հեռուստադիտողներին հիշեցնել սարսափելի տեսարանի մասին, ես դեռ ունեմ այն իմ հեռախոսում, որտեղ կա հանցագործությունների առանձին թղթապանակ: Կադրեր կան, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը, դանակը հանելով, հայկական փոքրիկ գյուղում կտրում է ծերունու գլուխը։
Նա կտրում է գլուխը, ոչ թե անմիջապես, այլ դա անում է դանդաղ։ Ես վերանայում եմ այս կադրերը, և մտածում՝ ինչո՞ւ, ինչո՞ւ նա դա դանդաղ արեց և անմիջապես չկտրեց։ Որպես իրենց հիմնավորում՝ ադրբեջանական կողմն այս դեպքի մասին պատմել է, որ իբր այս տարեց տղամարդը, ում սպանել են, նախկինում մասնակցել է Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ մարտական գործողություններին։
Այսինքն այն, ինչ հիմա անընդհատ անում են, նույն տրամաբանական հնարքներն են օգտագործում։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս դիմադրել այս խելագարությանը, այս հանցագործություններին։ Անկեղծ ասած՝ ես դեռ քաղաքական ռեալիզմի կողմնակից եմ և իսկապես չեմ սիրում համոզել։
Իսկ երբ քաղաքագետները դուրս են գալիս ու սկսում նկարել, ինչ-որ շատ բարդ անիրատեսական կոնստրուկցիաներ, եկեք անկեղծ լինենք, այսօր այդ խնդիրը լուծելու համար լուծումներ չկան։ Ինչի՞ վրա է հենվում Ադրբեջանը. Ադրբեջանը հենվում է երկու շատ կարևոր գործոնի վրա՝ առաջին գործոնը Ռուսաստանն է։ Ո՞րն է այս գործոնի էությունը:
Ռուսաստանը հնարավորինս լոյալ է Ադրբեջանին, և դա մեր մեծ խնդիրն է։ Երկրորդ գործոնն այն է, որ Ռուսաստանը կռվում է Ուկրաինայում, իսկ հիմա հաստատ կենտրոնացած չի, թե ինչ է անում Ադրբեջանը։ Իսկ Ադրբեջանը հենվում է իրավաքաղաքական վակուումի վրա, որը գոյացել էտարածաշրջանում։ Ես կարծում էի, որ հետպատերազմյան շրջանում Արցախը կունենա որոշակի կարգավիճակ և ենթադրում էի, որ այդ կարգավիճակը որոշելու է Հայաստանը։
Հիմա ես ոչ մի տարբերակ չեմ տեսնում, բացառությամբ միակի՝ Հայաստանը պարտավոր է, այսինքն՝ ոչ թե պարզապես պարտավոր է, այլ պարտավոր է որքան հնարավոր է շուտ հավաքել ու ճանաչել այս տարածքը Հայաստանի մաս։ Որովհետև ես չգիտեմ մի հայի երկրի վրա, որ պետք է ապացուցի՝ Արցախը Հայաստան է։ Դուք խոսում եք չճանաչված հանրապետության կարգավիճակի մասին, կարգավիճակի ճանաչման մասին և այլն։ Ես այս ուղին ոչ արդյունավետ եմ համարում, ոչ մի պետություն չպետք է խառնվի դրան, կարիք չկա։
Արցախը Հայաստանի մաս է. Արցախը Հայաստանի կազմում ճանաչելուց անմիջապես հետո պետք է զորքեր մտցվեն. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և հետագայում պետք է ապավինել ՀԱՊԿ-ի հնարավորություններին։ Երբ լարվածություն է առաջանում, ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին և մյուս մասնակիցներին պետք է կանչել՝ լուծելու այս հարցը։
Սրանք այն վճռական քաղաքական քայլերն են, որոնք պետք է անի Հայաստանը։ Բնականաբար, դա կհանգեցնի լարվածության սրման։ Բնականաբար, Ադրբեջանը հենց այդտեղ կսկսի ակտիվ ռազմական գործողություններ։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ խնդիրը կլուծվի. Ռուսաստանը թույլ չի տա Ադրբեջանին կռվել Հայաստանի դեմ, սակայն դրա համար անհրաժեշտ է մշակել և գործադրել այս ամբողջ մեխանիզմը»,- ասել է Կառնաուխովը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 13:00
Власти Армении пытаются дискредитировать своих предшественников и принизить все то, что ранее было сделано для укрепления государственности. Об этом глава оппозиционной парламентской фракции "Айастан" Сейран Оганян заявил в пятницу на брифинге.
-
2025-05-16 12:56
Согласно распространяемым слухам, основанием для возбуждения дела в отношении журналистки Ануш Мирзоян стало ее освещение визита Пашиняна в Сюник несколько лет назад. Об этом написал на своей странице в Facebook адвокат, член партии «Родина» Сос Акопян.
-
2025-05-16 12:53
Сегодня 16 мая. Выплаты арендной платы за жилье, предоставляемой арцахцам, пока нет. Об этом написала на своей странице в Facebook Лиана Петросян, часто поднимающая социальные проблемы арцахцев.
-
2025-05-16 12:50
Глава парламентской фракции правящей партии "Гражданский договор" Артур Ованнисян отказался комментировать отставку главы общины Эчмиадзин Дианы Гаспарян, однако заверил, что в Армении будет наказан каждый, кто замешан в коррупционной сделке, вне зависимости от политической принадлежности. Об этом представитель правящей политической силы заявил во время брифингов в парламенте.