«Հայփոստի» աշխատակցիների աջակցությամբ հափշտակվել է շուրջ 257 մլն դրամ
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության պետը «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցների աջակցությամբ շուրջ 257 մլն դրամ է հափշտակել։ «Հայփոստի» աշխատակիցների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` Վարդենիս քաղաքի 52 և 39-ամյա բնակիչները, աշխատելով «Հայփոստ» ՓԲ ընկերությունում, տարբեր ժամանակահատվածներում Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակցի՝ Ա․Հ-ի աջակցությամբ Վարդենիսի գյուղերի բնակիչների անուններով կեղծ տվյալներ են գրանցել և գյուղերին «Հայփոստի» միջոցով հանձնվող գումարները փոխանցել են մարզպետարանի աշխատակցին։
Այնուհետև կեղծ ցուցակները կեղծ ստորագրություններով դրվել են շրջանառության մեջ, իբր իրականում նշված ցուցակներում ընդգրկված անձինք են ստացել իրենց անվամբ հատկացված նպաստի գումարները:
Արդյունքում Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության պետը և հիշյալ երկու աշխատակիցները «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակիցների օժանդակությամբ, խաբեության եղանակով հափշտակել են 257.323.167 դրամ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Հայփոստ» ՓԲ ընկերության երկու աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը:
Հիշյալ աշխատակիցների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և վարույթը դատարան ուղարկելու համար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 06:56
Администрация президента США Дональда Трампа в четверг лишила Гарвардский университет права принимать иностранных студентов, что ознаменовало резкую эскалацию борьбы за автономию школы Лиги Плюща перед лицом политических требований администрации, сообщает CNN.
-
2025-05-23 06:48
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи направил письмо Генеральному секретарю Организации Объединенных Наций, в котором подчеркнул необходимость принятия специальных мер для защиты ядерных объектов и материалов в условиях израильских угроз, сообщает Mehr.
-
2025-05-23 06:46
Заведено уголовное дело на основе сообщения о хищении крупной суммы из административного здания Главного управления по расследованию экономических преступлений и контрабанды Следственного комитета Армении. Об этом сообщает Антикоррупционный комитет Армении.
-
2025-05-23 06:44
Вторые в этом месяце совместные военные учения проведут Азербайджан и Турция. Об этом сообщают азербайджанские СМИ со ссылкой на представителя Минобороны Турции Зеки Актюрка.