ՔԱՅԼԵՐ՝ ՀԱԿԱՌԱԿ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Շիրակի մարզում տեղի ունեցած վթարը, որը 11 մարդու կյանք է խլել, հաղորդում է Sputnik Արմենիան։
«Ցնցված եմ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի լուրից: Ճանապարհային անվտանգության խնդիրը գտնվում է կառավարության օրակարգի առաջնահերթությունների թվում: Ավտոմեքենաների անընդհատ աճող թվի պայմաններում 2022 թվականին 2021-ի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը նվազել էր»,- գրել է Փաշինյանը։
«Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը ավելացնելու համար ձեռնարկվում են և կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր, որոնք կարող են առավել արդյունավետ լինել այդ թվում աշխատանքային, տեխնիկական, ճանապարհային ստանդարտների առավել հետևողական ներդրման և վերահսկման միջոցով»,- նշել է վարչապետը:
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. «թավիշի» գալուստից ի վեր Հայաստանում ճանապարհային անվտանգության ոլորտը դարձել է գործող իշխանության փորձադաշտը։ Ուղիղն ասենք, ոչ մի այլ բնագավառում այնքան նորամուծություններ չեն արվել, որքան այս ոլորտում։ Իշխանության ձեռքում է հայտնվել ճանապարհներին կարգուկանոն հաստատելու գրեթե ողջ գործիքակազմը։ Սակայն ճանապարհային անվտանգության առումով իրավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև օրեցօր ավելի է վատթարանում։ Այդ մասին է վկայում վիճակագրությունը, որին կանդրադառնանք քիչ ավելի ուշ: Իսկ մինչ այդ նշենք, որ ներկա իրավիճակը հեշտությամբ կարելի էր կանխատեսել դեռևս 2018-ին, երբ Փաշինյանը մագլցում էր տեսախցիկների և արագաչափերի սյուներն ի վեր, երբ համաներում էր հայտարարում երթևեկության կանոնները խախտողների համար։ Ոլորտի այսօրվա բարդակը, թերևս, այն աննախադեպ պոպուլիզմի անմիջական հետևանքն է, որ հայրենակիցների գլխին տեղաց քայլելով իշխանության հասած թիմը։
Հիմա հիշեցնենք, թե ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման և ընդհանրապես ճանապարհներին կարգապահության բարձրացման ինչ գործիքներ է ներդրել այս իշխանությունը։ Թվարկենք դրանցից միայն մի քանիսը. ներդրվել է տրանսպորտային միջոցների իրական տեխնիկական զննում անցկացնելու նախկինում չեղարկված պարտավորությունը, ներդրվել է ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգ, օրենսդրորեն ամրագրվել է ՃԵԿ խախտումների տեսանկարահանման հնարավորությունը ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների կողմից, և դա հիմք է հանդիսանում խախտողներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար, ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին թույլատրվում է երթևեկել առանց տարբերանշանների մեքենաներով և գաղտնի արձանագրել ՃԵԿ խախտումները, այնուհետ խախտողին վարչական պատասխանատվության ենթարկելով։ Զուտ տրամաբանորեն այս ամենը և այլ նախաձեռնությունների մի ամբողջ փունջը պարզապես չէր կարող դրական փոփոխությունների չհանգեցնել ոլորտում։ Բայց իրականում կարողացավ։
Ահավասիկ Փաշինյանն այսօր պնդում է, թե 2022 թվականին 2021-ի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է։ Ուղիղն ասենք, դա առանձնապես ոչ մի բանի մասին չի վկայում, քանզի 2020 թվականի համեմատ 2022-ին այդ ցուցանիշն ընդհանրապես կրկնապատկվել է։ Եթե 2020 թվականին գրանցվել է 2855 ՃՏՊ, ապա 2022 թվականին՝ 4308։ Անցած տարի վթարների թիվն աճել է նաև 2019-ի համեմատ, երբ գրանցվել էր 3443 ՃՏՊ։ Իսկ զոհերի թվով 2022-ին աճ է գրանցվել 2020-ի և 2019-ի համեմատ։
Թեպետ, հանուն արդարության պետք է ուշադրության առնել թարմ վիճակագրությունը: Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է ՃԵԿ-ի 1233 խախտում: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճն այստեղ գրեթե կրկնակի է. 2022-ի հունվար-հունիսին խախտումների թիվը կազմել է 656։ Ահա, ըստ էության, վիճակագրական ողջ պատկերը հայոց ճանապարհներին երթևեկության անվտանգության հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
Պարզապես զավեշտալի է, երբ Փաշինյանը խոսում է այն մասին, թե երթևեկության անվտանգության բարձրացման համար ձեռնարկվում են և կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր: Արդեն ձեռնարկվածները հակառակ արդյունքն են տվել, համապատասխանաբար՝ այն, ինչ դեռ պիտի ձեռնարկի այսպիսի կառավարությունը, լոկ վախեցնում է…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 10:13
В июне в Армении был установлен новый исторический рекорд по числу зарегистрированных рабочих мест: 796 473 рабочих места. Как передает Арменпресс, об этом премьер-министр Армении Никол Пашинян сообщил на своей странице в Facebook. Премьер-министр отметил, что уровень экономической активности в стране составил 8,6%. «Люблю тебя, трудящийся, создающий продукт и созидающий государство народ Республики Армения», — такими словами завершил пост Никол Пашинян.
-
2025-07-24 10:05
Кабмин Армении отреагировал на победу главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна в арбитражном споре против правительства РА по делу об огосударствлении компании "Электрические сети Армении" (ЭСА), передает Sputnik Армения.
-
2025-07-23 09:20
На реализацию проекта «Образование – это модно» из средств государственного бюджета не было израсходовано ни одного драма. Финансировались исключительно мероприятия, связанные с деятельностью премьер-министра, в том числе его встречи с гражданами. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян, передает News.am. «Государственные средства направляются на обеспечение деятельности премьер-министра. Например, микрофоны и стулья, используемые на этой пресс-конференции, также приобретены за счет бюджета, поскольку служат обеспечению моей официальной деятельности», - отметил он. «Проще говоря, финансировался не сам проект «Образование – это модно», а деятельность премьер-министра – его встречи с гражданами. Сегодня они проходят в рамках одной инициативы, завтра – в формате пресс-конференции или выездной встречи. Даже если я беседую с гражданами прямо посреди села – это также часть официальной деятельности, которая финансируется из государственного бюджета», - добавил Пашинян.
-
2025-07-19 10:06
Премьер-министр Армении Никол Пашинян заявил на пресс-конференции в среду, что через 20 лет видит страну в составе Европейского союза, передает Sputnik Армения. По его словам, Армения стремится к членству в ЕС и ведет работу в этом направлении. "Мы с европейскими партнерами зафиксировали, что это непростой процесс, который требует согласия всех стран-членов. Кроме того, государство должно соответствовать критериям ЕС", - отметил Пашинян. Он подчеркнул, что в Армении реализуются реформы, направленные на соответствие этим требованиям. "Есть два сценария: страна станет членом ЕС или нет. Но даже в случае отказа Армения достигнет уровня европейских стандартов", – добавил премьер.