The Guardian․ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԵՐՍՈՒՄ
Ամեն ուտելիս Հովիկ Ասմարյանը կարտոֆիլ է ուտում, գրում է The Guardian-ը։ Նրա հայրենի քաղաքում՝ Ստեփանակերտում, բարտերային համակարգ է առաջացել։ «Մեր այգում պտղատու ծառ ունենք։ Ես մրգեր եմ տալիս հարևաններին, նրանք մեզ գազար են տալիս»,- ասել է նա։
«Ասմարյանն ապրում է Լեռնային Ղարաբաղում՝ Հարավային Կովկասում, Ադրբեջանի հայկական անկլավում, որտեղ ապրում է մոտ 120 հազար էթնիկ հայ։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի առաքումն իրականացվում էր Հայաստանի մայրաքաղաք Երևանից՝ բեռնատարներով, որոնք առաքվում էին լեռնային և գեղատեսիլ Լաչինի միջանցքով։ Նույն ճանապարհով էլ հասնում էին ազգականները։
Անցյալ տարվա դեկտեմբերին Ադրբեջանը փակել է ճանապարհը՝ փաստացի շրջափակման մեջ դնելով տեղի հայ բնակչությանը։ Կարմիր խաչի մեքենաներին թույլատրել են անցնել, հիվանդները դուրս են բերվել։ Բայց ապրիլին Բաքուն նոր անցակետ դրեց, և հունիսի 14-ին նրա պահակախումբն ամբողջությամբ փակեց ճանապարհը Հաքարի կամրջի վրա հայերի հետ բախումից հետո, որով անցնում է միջազգային սահմանը։
Արդյունքում, Լեռնային Ղարաբաղը սննդամթերքի սուր պակաս է զգում»,- գրում է բրիտանական պարբերականը։
Սննդամթերքը չի հերիքում։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով, նաև դեղամիջոցների, հիգիենայի պարագաների և մանկական կաթնախառնուրդների պակաս կա։ Սուպերմարկետները դատարկ են։ Վառելիքի սղության պատճառով դադարել է քաղաքային ավտոբուսների շարժը։ Քաղաքում պիկ ժամ այլևս գոյություն չունի. Շատ շրջաններ մնացել են առանց ջրի և էլեկտրականության, նշում է հեղինակ Լյուկ Հարդինգը։
Բնակիչներն ասում են, որ Բաքվի ծրագիրը հստակ է՝ սովամահ անել իրենց, որպեսզի եթե ճանապարհը մի օր նորից բացվի, իրենք հեռանան: Ըստ նրանց, սա դանդաղեցված ցեղասպանություն է, որում սովն օգտագործվում է որպես դասական զենք։ Ադրբեջանը հերքում է շրջափակման առկայությունը և պնդում, որ ստիպված է եղել գործել բնապահպանական խախտումներից հետո։ Նրա փաստաբանները հերքում են Հայաստանի պահանջները՝ դրանք անհիմն և ոչ ճշգրիտ անվանելով։
Սակայն ճգնաժամն իրական է։ Եվ այն խորանում է։ Ըստ Ասմարյանի, փետրվարին նա փակել է իր ռեստորանը, քանի որ վերջացել է ալյուրի և այլ մթերքների պաշարը: Գյուղում 3000 ծառով այգի ունի։ Բայց բենզինի բացակայության պատճառով պտուղները չի կարողանում հավաքել, և բերքը մնում է փտելու։
Ասմարյանը Guardian-ի համար հետճաշյա տեսաշրջայց է անցկացրել Ստեփանակերտով՝ Արցախի (հայերն այդպես են անվանում ԼՂ-ն) հանրապետության մայրաքաղաքով։ «Z» սուպերմարկետը փակ էր, դարակները՝ դատարկ։ Փակ են եղել նաև շուկան և Nostalgia խանութը։ Մի խանութ էր բաց։ Բայց նրա վաճառասեղաններին ոչինչ չկար, բացի խաղալիք մեքենայից։ «Նրանք չեն հանգստանա, քանի դեռ մենք փողոցում չենք մեռել»,- ասել է նա։
«Մայրս և քույրս նիհարել են»,- պատմել է երևանցի լրագրող Լիլիթ Շահվերդյանը, որի ընտանիքն ապրում է Ստեփանակերտում։- Նախաճաշին վարունգ են ուտում հացով։ Հայրս դեռ ճանապարհը փակելուց առաջ մի քիչ ուտելիք էր պաշարել։ Բայց նրանք երկար չեն դիմանա։ Մեծ հարց է, թե ինչպես են ապրելու ամռանից հետո։ Տրամադրությունները ճնշված են։ Նրանք վատ բան են սպասում՝ լավը հուսալով»։
Ադրբեջանն առաջարկել է անջատված շրջանը մատակարարել հարևան ադրբեջանական Աղդամ քաղաքի անցակետով։ Շահվերդյանը դա որակեց որպես PR քայլ և Լեռնային Ղարաբաղը «ինտեգրելու» հնարք։ «Տեղի բնակիչները ճանապարհի մյուս կողմում բարիկադներ են կառուցել: Նրանք չեն ցանկանում սննդամթերք բերել Ադրբեջանից։ Վախենում են, որ թունավոր լինի»,- ասել է նա։
Չնայած դիվանագիտական որոշակի առաջընթացին, Ադրբեջանը դեռևս չի լսում միջազգային կոչերը։ Նա Ղարաբաղի շուրջ հակամարտությունը դիտարկում է որպես ներքին խնդիր։ Մայիսին ունեցած ելույթում Ալիևն առաջարկել է հայ բնակչությանը «գլուխները կախ պահել» և համաձայնել Ադրբեջանի կողմից կլանվելուն: Գործնականում սա նշանակում է Արցախի իշխանության լուծարում։ Բաքուն հրաժարվում է խոսել տեղի ղարաբաղցիների հետ և նրանց համարում է «անջատողականներ», գրում է թերթը։
Ասմարյանն ասել է, որ կողմնակի մարդիկ իրականում մտահոգված չեն Ղարաբաղի ծանր վիճակով, քանի որ պաշարված տարածաշրջանը քիչ բնական ռեսուրսներ ունի:
«Մենք ոսկի չունենք։ Կամ նավթ: Կամ գազ. Մենք ոչինչ չունենք, որը կհետաքրքրի արևմուտքին կամ արևելքին,- ասել է նա։- Աշխարհը սիրում է խոսել մարդու իրավունքների մասին։ Բայց դա նույն զիբիլն է: Ներեցեք, որ այսքան ուղիղ եմ ասում: Ի վերջո, մենք էլ մարդ ենք»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.