Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ. ՎԻԿՏՈՐ ԿՐԻՎՈՊՈՒՍԿՈՎԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆ ՄՈՒՏՔԻ ԱՐԳԵԼՔԸ ՈՉ ՍԽԱՄԼՈՒՆՔ Է, ՈՉ ԷԼ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը փորձում են խզել Ռուսաստանի հետ բոլոր տեսակի շփումները՝ իրենց երկրում անցանկալի հայտարարելով այն մարդկանց, որոնք երկար տարիներ սատարում են Մոսկվայի և Երևանի հարաբերությունների զարգացումը»,-այս մասին News.ru-ին հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահԿոնստանտին Զատուլինը։
Նա «վրդովեցուցիչ» է որակել Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովի՝ Հայաստան մուտքն արգելելու մասին որոշումը։
Զատուլինը հիշեցրել է, որ անցյալ տարի իրեն և Մարգարիտա Սիմոնյանին նույնպես արգելել են մուտք գործել երկիր, ինչը տեղի է ունեցել «արևմտյան էմիսարների հետ հայ քաղաքական գործիչների հանդիպումներից անմիջապես հետո»։
«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Վիկտոր Կրիվոպուսկովին։ Ես գիտեմ, որ նա շատ բան է արել ռուս-հայկական հարաբերությունների զարգացման համար, ոչ թե խոսքով, այլ գործով։ Իհարկե, նրա մուտքի արգելքը պատահականություն կամ սխալմունք չէ։ Սա Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հետևողական գիծն է», - ասել է պետդումայի պատգամավորը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.