Ֆրանսիայի շրջանները հումանիտար ավտոշարասյուն կուղարկեն Լեռնային Ղարաբաղ
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների միության (CCAF) խնդրանքով Փարիզի քաղաքապետը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ կոչ անելով Ֆրանսիայի տարածաշրջանային համայնքներին մարդասիրական ավտոշարասյուն կազմակերպել 2022 թ. դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է Մուրադ Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում։
Ծրագիրը ֆինանսավորվում է Իլ-դե-Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը-Ֆրանս, Պրովանս-Ալպեր-Կոտ դ'Լազուր, Պայ դե Լուար շրջանների և Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքների կողմից:
Անն Իդալգոն, Քսավյե Բերտրանը, Բրունո Ռետայոն, Ժաննա Բարսեգյանը, ինչպես նաև Պատրիկ Քարամը և Միշել Ռուբիրոլան որոշեցին ֆիզիկապես ուղեկցել այս ավտոշարասյունը, որը Լաչինի միջանցք կհասնի օգոստոսի 30-ի կեսօրին։
CCAF-ը շնորհակալություն է հայտնում համայնքներին ֆինանսական աջակցության, ինչպես նաև այս ծրագրում ներգրավված պաշտոնյաների քաղաքական խիզախության և նվիրվածության համար:
CCAF-ը Ֆրանսիայի և եվրոպական իշխանություններին խնդրում է հատուկ դիվանագիտական միջոցներ կիրառել, որպեսզի առաջին անհրաժեշտության ապրանքներով 10 բեռնատարներ անցնեն Ադրբեջանի սահմանած անցակետով և հասնեն իրենց նշանակետին։
Այժմ, երբ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը գտնվում է սովի եզրին, ժամանակն է համերաշխության, գործողությունների և պատժամիջոցների՝ մեր աչքի առաջ ծավալվող մարդասիրական դրամայի պատասխանատուների դեմ։
Հիշեցնենք, որ մարդասիրական ավտոշարասյուն ուղարկելու գաղափարը հայտարարել էր Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի ղեկավար Լորան Վոկեն՝ մարտին Երևանում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.