Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ ԱՅԴՔԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ
Հայաստանն առաջին կիսամյակում առաջ է անցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բոլոր երկրներից շինարարական աշխատանքների և բնակարանների շահագործման ծավալների աճով: Այդ մասին են վկայում «ԵԱՏՄ հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշների մասին» վերլուծական ակնարկում ներկայացված տվյալները, հաղորդում է ԱՌԿԱ-ն։
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9,7% -ով և կազմել գրեթե 6,3 տրիլիոն ռուբլի: Աճ է նկատվել ԵԱՏՄ բոլոր երկրներում. Հայաստանում ՝ 48,9%, Բելառուսում՝ 12,1%, Ղազախստանում ՝ 12,3%, Ղրղզստանում ՝ 22,9%, Ռուսաստանում՝ 9,2%:
Բնակարանների շահագործման ծավալն աճել է 0,3%-ով, աճ է նկատվել Հայաստանում (72,2%-ով) և Ղազախստանում (11,8%-ով): Բելառուսում, Ղրղզստանում և Ռուսաստանում արձանագրվել է անկում (համապատասխանաբար՝ 8,0%, 5,1% և 0,9%): Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ում շահագործման է հանձնվել 61,9 մլն քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակտարածք։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. Հայաստանում բնակարանների շահագործման ծավալների 72-տոկոսանոց աճը, իհարկե, տպավորիչ է։ Դա իսկական բում է բնակարանաշինության ոլորտում։ Այլ հարց է, որ հայկական անշարժ գույքի շուկայում պահանջարկի այդչափ կտրուկ աճ չի նկատվում։ Այո, որոշակի աճ կա, բայց հաստատ դա սաստիկ հետ է մնում առաջարկից, եթե հաշվի առնենք շինարարության կատաղի տեմպերը։ Եվ այստեղ հիմնավորված հարց է ծագում. ո՞ւմ համար է այնուամենայնիվ կառուցվում և շահագործման հանձնվում բնակարանների այդպիսի արտառոց քանակը։
Այստեղ տեսականորեն կարող է լինել պատասխանի մի քանի տարբերակ: Օրինակ, բնակարաններ են կառուցվում Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացու, երկրի բնակչության համար։ Բայց այստեղ ակնհայտ է մի սկզբունքային նրբություն. բանն այն է, որ նույն այդ բնակչությունն աղքատանում է։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարվա վերջին Հայաստանում աղքատությունը հասել է 26,5%-ի։ Սա միջին ցուցանիշն է: Կա նաև աղքատության վերին մակարդակի գնահատականը, ըստ որի Հայաստանի բնակչության ավելի քան 45%-ը համարվում է աղքատ։ Այսինքն երկրի բնակիչների գրեթե կեսին ընդհանրապես չի ժպտում բնակարան գնելու հեռանկարը, որով այսօր առատորեն հեղեղվում է անշարժ գույքի շուկան։
Իսկ գուցե բնակարանների հեղեղը նախատեսված է օտարերկրացիների՞ համար։ Գուցե նրա՞նք են ի վիճակի ապահովել առաջարկին համարժեք պահանջարկը հայկական անշարժ գույքի շուկայում։ Բայց այստեղ էլ վիճակագրությունը առանձնակի լավատեսություն չի ներշնչում։ Մասնավորապես, նկատելի են Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու նկատմամբ օտարերկրացիների հետաքրքրության նվազման միտումներ։ Այսպես, եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա պետությունների քաղաքացիները (հիմնականում՝ Ռուսաստանի) Հայաստանում գնել են 896 միավոր անշարժ գույք, ապա այս տարվա առաջին կիսամյակում այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 817-ի։ Տվյալ դեպքում խոսքն առհասարակ անշարժ գույքի մասին է, այդ թվում՝ հողատարածքների, ավտոտնակների և այլն։ Սակայն բնակարանների պարագայում էլ միտումները համանման են։ Եթե անցած տարի (առաջին կիսամյակում) օտարերկրացիները Հայաստանում գնել են 443 բնակարան բազմաբնակարան շենքերում, ապա ընթացիկ տարում այդ ցուցանիշը նվազել է 388-ի:
Թվում է, թե բնակտարածքի պահանջարկին կարող է աջակցել հիփոթեքային վարկավորումը։ Եվ այո, որոշակի ծավալներով դա տեղի է ունենում: Այսպես, եթե անցած տարի (առաջին կիսամյակում) գրավով հիփոթեքային գործարքների քանակը կազմել է 2633, ապա այս տարի այդ ցուցանիշն աճել է 3203-ի։ Աճն, իհարկե, նկատելի է։ Բայց դա այնուամենայնիվ չնչին ցուցանիշ է տարվա առաջին կիսամյակում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալում (23728 գործարք):
Պահանջարկը անշարժ գույքի շուկայում կարող են ապահովել այնպիսի գործոններ, ինչպիսիք են հայկական սփյուռքի հայրենադարձությունը և երկրի բնակչության աճը։ Ինչ վերաբերում է հայրենադարձության ծրագրին, ապա դա «բարեհաջող կերպով» տապալված է այս կառավարության կողմից, որն ինքն էր դա (գաղափարը) գեներացրել։ Բնակչության թվաքանակի մասով ևս ակնհայտ են բացասական միտումները։ Այսպես, ըստ վերջին մարդահամարի, Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 928 914 մարդ, մինչդեռ նախորդ մարդահամարի տվյալներով՝ 2011 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 3 018 854:
Ինչևէ, ակնհայտ է, որ Հայաստանում լայնածավալ բնակարանաշինությունը չի համապատասխանում շուկայում առկա պահանջարկին և արդիական է մնում հարցը. ո՞ւմ համար են կառուցվում այդքան բնակարանները: Այս հարցին Հայաստանի կառավարությունը հստակ պատասխան չի տալիս։ Մնում է ինքներս փնտրենք։ Եվ այդ որոնումներում դժվար է ուշադրության չառնել Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի վերջերս արած հայտարարությունը: Նա, մասնավորապես, հայտարարեց, որ պաշտոնական Բաքուն մշակել է ռազմաքաղաքական ծրագիր, որը նոր սպառնալիքներ է պարունակում Հայաստանի Հանրապետության համար։ Այդ ծրագրի հիմքում, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի հայեցակարգն է։
Թաթոյանը նշեց, որ քողարկվելով մարդասիրությամբ՝ ադրբեջանական իշխանությունները կազմում են կեղծ ցուցակներ, Հայաստանի ողջ տարածքը ներկայացնելով իբրև Ադրբեջան: «Ադրբեջանի իշխանության ուղիղ համակարգմամբ, նկատի ունենալով Հայաստանը, «Արևմտյան Ադրբեջան» բացարձակ կեղծ հայեցակարգի շրջանակում կազմվել են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձողների հատուկ ցուցակներ: Ընդ որում, Ադրբեջանում պաշտոնյաներն արդեն խոսում են վերադարձի ինչ-որ առաջին փուլի և արդեն մոտ 300.000 մարդու մասին,- նշել է Թաթոյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 09:48
Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.
-
2025-07-10 09:33
Внешняя торговля Армении бешеными темпами катится вниз. По данным статистического комитета в январе-мае внешний и взаимный торговый оборот сократился вдвое по сравнению с тем же периодом прошлого года. Если в 2024-м этот показатель достигал 15,5 миллиардов долларов, то в этом году снизился до 7,9 миллиардов.
-
2025-07-07 10:03
В Армении в июне 2025 года по сравнению с июнем 2024 года зарегистрирована инфляция в 3,9%, а за месяц – дефляция в 1,3%. Об этом свидетельствуют данные отчета Национального статистического комитета (НСК) Армении, передает АРКА. Согласно данным НСК, в июне 2025 года по сравнению с июнем 2024 года цены на продовольственные товары и безалкогольные напитки повысились на 6,2%.
-
2025-07-05 09:47
Армения выразила желание стать членом ШОС. Об этом сообщила пресс-секретарь МИД РА Ани Бадалян на своей странице в фейсбук. «Разделяя основополагающие принципы Шанхайской организации сотрудничества, а именно территориальную целостность, неприменение силы и нерушимость границ, Республика Армения выразила желание стать членом ШОС», - отмечено в сообщении, передает NEWS.am.