ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ․ ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆԵՐԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ SELIN ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՍԱԳՐԻ ԷՋԵՐԻՆ
Երիտասարդ դիզայներ Մերի Գրիգորյանը, որի շնորհիվ Իրինա Դանիելյանը փայլեց Միլանի Vogue-ի էջերին, իսկ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալը «հայտնվեց» Երևանի փողոցներում, այս անգամ գրավել է մեկ այլ հայտնի ամսագրի ուշադրությունը։ Իրինա Դանիելյանի, Ելենա Բորիսենկոյի, Լիլի Վարդանի ու Մարիամ Դավթյանի հետ հերթական ֆոտոշարքն իր կարևոր հաղորդագրությամբ հայտնվել է միջազգային ճանաչում ունեցող Selin ամսագրում։
Այս դեպքում, սակայն, թիմի նպատակը միայն գեղեցիկ հագուստով հայտնի էջերում փայլելը չէր, այլ Ադրբեջանի հանցավոր գործողությունների և, մասնավորապես, Արցախի շրջափակման մասին հաղորդագրություն տարածելը, որը ներառված է եղել ֆոտոշարքի հրապարակմանը կից։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում գաղափարի հեղինակ Մերին պատմել է՝ ինչպես է ծնվել նկարահանման միտքն ու ինչ դժվարությունների են հանդիպել հաղորդագրությունը տարածելիս։
«Գաղափարը ծնվել է Միլանի ցուցադրությունից հետո, որին նաև ես էի մասնակցում։ Այնուհետև եղավ ասուլիս, որտեղ կային լրագրողներ՝ տարբեր երկրներից, որոնց հետ քննարկում էինք ցուցադրությունը։ Քանի որ ես նշել էի, որ իմ օգտագործած կարմիրը որդան կարմիրն է, ինձ սկսեցին հարցուփորձ անել այդ երանգի մասին, և ես պատմեցի՝ ինչպես է այն ծնվել, ինչ է խորհրդանշում, ասացի, որ խորհրդանիշներից մեկը հայկական արյունն է, իհարկե, անդրադարձա նաև 2020 թ-ի 44-օրյա պատերազմին։ Բոլորը զարմացած նայում էին, ասես, ոչնչից տեղյակ չէին։ Դա ինձ հերթական անգամ շատ բարկացրեց։ Ստանալով թույլտվություն՝ ես արեցի այս նախագիծը։ Միտքն ամբողջովին իմն է, բայց ամեն ինչ իրագործել ենք սկսնակ, բայց տաղանդավոր դիզայներ Մարիամ Հակոբյանի հետ»։
Կերպարներից յուրաքանչյուրն արտահայտում է իր էմոցիան․ շրջազգեստն ամբողջական է, ինչն արտահայտում է բոլոր հայերի ընդհանուր ցավը։ «Իրինայի կորսետն ամբողջովին պատված է «արյունոտ» վիրակապերով, ցավից անզգայացած է, չունի էմոցիա, կորցրել է հավատը։ Ելենան ավելի հավաքական կերպար է, մարմնավորում է կորուստը։ Նա իր հայացքով ամբողջովին ցույց է տալիս կորստի ցավը։ Լիլին ու Մարիամը կանգնած են կողք կողքի, բայց միմյանց հակասող էմոցիաներ են ներկայացնում։ Լիլին մարմնավորում է բարկությունը, ուզում է ազատվել կարմիրից, իսկ Մարիամը՝ հակառակը․ ցանկանում է մտնել կարմիրի տակ։ Յուրաքանչյուր կերպար կարմիրի հանդեպ իր զգացողությունն ունի»։
Մերիի խոսքով՝ թեև միջազգային ամսագրերի էջերին հայտնվելը հաճելի է, բայց այս անգամ սկզբունքը դա չի եղել։ «Իրականում այս նկարահանումը, զգեստները, ուղղակի, պատճառ են եղել, որ կարողանայինք մեր հաղորդագրությունը, գոնե, որևէ տեղ հասցնել։ Մեր նպատակը թրենդ ստեղծելը չի եղել, այս դեպքում հագուստը առիթ է հանդիսացել, որ մեր տեքստը տարածեինք։ Իրականում շատ ամսագրերի ուշադրություն գրավեցինք, քանի որ «Selin»-ը բավական հայտնի ու ծանրակշիռ ամսագիր է, որի անդրադարձից հետո մի շարք այլ եվրոպական ամսագրեր առաջարկեցին տպագրվել իրենց էջերին, բայց մենք առաջնորդվել ենք այն սկզբունքով, թե որ ամսագիրը կտպագրեր ամբողջական տեքստը։ Շատերը փորձում էին մերժել, փոխզիջումների գնալ, որ լուսանկարներն առանց տեքստի հրապարակվեին, կամ ջնջվեր Արցախին վերաբերող հատվածը, բայց մենք հրաժարվել ենք, քանի որ այդ զգեստներն առանց այդ տեքստի նշանակություն չունեն»,-հավելեց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.