«Հրապարակ». ՀՌՈՄԻ ՍՏԱՏՈՒՏԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ ՌԻՍԿԵՐ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը երկար մտորումներից հետո երեկ վերջապես Հռոմի ստատուտն ուղարկեց ԱԺ` վավերացման։ Հիշեցնենք, որ մարտին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է մեր Սահմանադրությանը:
Դրանից մեկ շաբաթ առաջ Հաագայի Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տվեց, այսինքն՝ եթե առանց վերապահումների Հայաստանը վավերացնի այդ համաձայնագիրը, պարտավոր է Պուտինի` Հայաստան գալուն պես ձերբակալել նրան ու հանձնել միջազգային դատարանին։ Համաձայնագրի վավերացումը, մեր տեղեկություններով, նախատեսում է պարզ ընթացակարգ՝ ինչպես սովորական նախագծերի, համաձայնագրերի համար է։
Սա նշանակում է, որ երկշաբաթյա ժամկետում ԱԺ խմբակցությունները կարող են առաջարկներ ներկայացնել, այդ թվում՝ Պուտինին վերաբերող դրույթի շուրջ կարող են վերապահում առաջարկել, իսկ դրանից հետո նախագիծը 3 շաբաթում կքննարկվի պատկան հանձնաժողովում ու կմտնի նիստերի մեծ օրակարգ։ Ի դեպ, ՔՊ ադեկվատ հատվածում հույս ունեն, որ Պուտինին վերաբերող դրույթի առնչությամբ վերապահում կարվի, հակառակ դեպքում այն վտանգավոր հետևանքներ կունենա ՀՀ-ի համար, քանի որ ՌԴ պաշտոնատար շրջանակները չեն թաքցրել, որ Հռոմի ստատուտի վավերացումը ռիսկեր է պարունակում Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների համար»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.