Последние новости

ՎԻՎԱ-ՄՏՍ-Ը ԳՈՐԾԱՐԿՈՒՄ Է ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՖԻՔՍՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ԿՈՆՎԵՐԳԵՆՏ ԼՈՒԾՈՒՄ՝ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

Վիվա-ՄՏՍ-ն իր հաճախորդներին առաջարկում է աշխատանքային հեռախոսահամարներից ստացված և կատարված զանգերի ամբողջական վերահսկման գործիք։ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած՝ կորպորատիվ շարժական և ֆիքսված ծառայությունների նոր կոնվերգենտ լուծումը լայնորեն կիրառվում է շատ ոլորտներում, հատկապես այն ընկերությունների կողմից, որոնք ունեն հեռավար աշխատող ու շրջիկ աշխատակիցներ:

Վիրտուալ ԱՀԿ-ի «Վիրտուալ ավտոմատ կայան» պատմության միջոցով շարժական կատարված կամ դրանց վրա ստացված զանգերին կարելի հետևել, եթե շարժական հեռախոսահամարն ընդգրկված է Վիվա-ՄՏՍ-ի Smart Business կորպորատիվ սակագնային պլաններ շարժական փաթեթներից մեկում։

Նոր լուծումը թույլ է տալիս վերահսկել ոչ միայն գրասենյակի աշխատողների՝ քաղաքային հեռախոսներով կատարած զանգերը, այլ նաև այն աշխատակիցների (սուրհանդակների, վարորդների, վաճառքի ներկայացուցիչների, տնայց կատարող մասնագետների և ուրիշների) զանգերը, որոնք աշխատում են գրասենյակից դուրս և պարբերաբար խոսում են հաճախորդների հետ բջջային հեռախոսով:

Կորպորատիվ շարժական փաթեթի հեռախոսահամարից օգտվելը թույլ է տալիս կազմակերպություններին խուսափել ռիսկային իրավիճակներից. օրինակ` երբ աշխատակիցը զանգահարում է հաճախորդին անձնական համարից, վերջինս հաճախ հետ է զանգահարում այս համարին արդեն այն ժամանակ, երբ աշխատակիցը ազատվել է աշխատանքից և աշխատանքի է անցել մրցակից կազմակերպությունում։ Վերը նշված իրավիճակը կանխելու համար՝ կորպորատիվ շարժական փաթեթի համարները փոխանցվում են նոր աշխատակիցներին, ինչը թույլ է տալիս, որ հաճախորդները շարունակեն զանգահարել ընկերություն:

Վիրտուալ ԱՀԿ-ում FMC (Fixed Mobile Convergence) տեխնոլոգիայի ներդրման շնորհիվ կորպորատիվ հեռախոսահամարները այժմ կարող են միացվել վիրտուալ ԱՀԿ-ին, որպեսզի ընկերության ներկայացուցիչների (օրինակ՝ վաճառքի և առաջխաղացման մենեջերների և այլն) հետ բջջային հեռախոսով բոլոր խոսակցությունները արտացոլվեն ծառայության պատմության և վիճակագրության մեջ: Նման զանգերի ձայնագրությունները կարելի է լսել վեբ-ինտերֆեյսում և վիրտուալ ԱՀԿ բջջային հավելվածում, փոխանցել գործընկերներին, իսկ API-ի միջոցով՝ ավելի քան 50 CRM և այլ համակարգերի: Նախկինում այս գործառույթները հասանելի էին միայն ստացիոնար հեռախոսների կամ սմարթֆոնի միջոցով ստացված կամ կատարված զանգերի համար:

FMC-ն նաև ավելի հարմար է դարձնում աշխատանքային գործընթացները՝ թույլ տալով աշխատակիցներին բջջային հեռախոսներից զանգահարել ընկերության ներքին հեռախոսահամարներին: Հաճախորդից զանգ ստանալիս աշխատողն էկրանին տեսնում է զանգահարողի համարը և կարողանում է հետ զանգահարել ընկերության գլխավոր համարից՝ բջջային հեռախոսի միջոցով: Այս դեպքում հաճախորդը կտեսնի այն համարը, որին նա հենց նոր զանգահարել է, և դա կմեծացնի մենեջերի հետ զրույցի կայացման հավանականությունը:

«Կորպորատիվ հեռախոսահամարների միացումը վիրտուալ ԱՀԿ-ին պահանջված նորույթ է ոչ միայն մեր հաճախորդների, այլև Հայաստանի բազմաթիվ այլ ընկերությունների համար: Այժմ ղեկավարներին ավելի հեշտ կլինի կառավարել բոլոր աշխատակիցների, այդ թվում՝ հեռավար մենեջերների և աշխատանքի շրջիկ բնույթ ունեցող աշխատակիցների զանգերը. նրանց բոլոր զանգերը տեսանելի կլինեն զանգերի պատմության մեջ՝ անկախ նրանից, թե որ սարքից են դրանք կատարվել կամ ստացվել», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Վիվա-ՄՏՍ-ի վիրտուալ ԱՀԿ-ի հնարավորությունների մասին առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ https://pbx.mts.am կայքում:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЮКЖД ЗАПУСТИЛА МЕЖДУНАРОДНЫЙ РЕЙС ЕРЕВАН-БАТУМИ-ЕРЕВАН
    2025-06-14 15:57

    Сегодня, 14 июня компания «Южно-кавказская железная дорога» отправила в рейс первый международный поезд летнего сезона 2025 года по маршруту Ереван-Батуми-Ереван. Первым поездом на черноморские курорты отправились порядка 150 пассажиров. Поезд будет курсировать до 1 октября текущего года.

  • АРМЕНИИ ЭТО БУДЕТ СТОИТЬ ДОРОГО: СПЕЦИАЛИСТЫ - О РИСКАХ ВЫХОДА ИЗ ЕАЭС
    2025-06-14 15:34

    Армении дорого обойдется возможное решение о выходе страны из ЕАЭС. Политические и экономические последствия этого шага для Еревана будут весьма серьезными. Об этом Sputnik Армения сказала научный сотрудник ЦКЕМИ НИУ ВШЭ, руководитель сектора кавказских исследований ИКСА РАН Евгения Горюшина на полях форума APRI Armenia.

  • Рубен САФРАСТЯН: "УГРОЗА БОЛЬШОЙ ВОЙНЫ ОЧЕНЬ ВЕЛИКА"
    2025-06-14 10:40

    "Иран ответил Израилю, запустив баллистические ракеты, - пишет на своей странице в Фейсбук востоковед, академик НАН РА Рубен Сафрастян. - Не уверен, что последуют новые удары. Но если последуют, то в таком случае ответный удар Израиля будет намного более мощным, чем предыдущие, и, скорее всего, к нему присоединятся вооруженные силы США и, возможно, их союзники... И это уже будет означать реальную полномасштабную войну.

  • Армен АЙВАЗЯН: "АРМИЯ И НАРОД АРМЕНИИ ДОЛЖНЫ БЫТЬ ГОТОВЫ ПРОТИВОСТОЯТЬ ВОЗМОЖНОМУ НАПАДЕНИЮ"
    2025-06-14 10:38

    "У Ирана, как и у Армении, нет реальных союзников, и пока ему приходится в одиночку противостоять Израилю и стоящим за ним США, Великобритании, Франции и почти всему Западу, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ