Последние новости

ՎԻՎԱ-ՄՏՍ-Ը ՆԵՐԴՐՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՊԱԳԱ ՍԵՐՆԴԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Վիվա-ՄՏՍ-ում ավարտվել է «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի երկամսյա դասընթացը: Շրջանավարտների հերթական խումբը պատրաստ է ձեռք բերած փորձով ու գործնական գիտելիքով տեղ գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավարտական հավաստագիր ստացած 22 ուսանող մասնագիտական փորձ է ձեռք բերել երկու՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում:

Վիվա-ՄՏՍ-ի կրթական ծրագրի շրջանակում տարբեր բուհերի ուսանողներ արդեն 8 տարի ինքնաբացահայտման և դրսևորվելու հնարավորություն են ստանում: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կարևորում է ոչ միայն աշխատակիցների շարունակական վերապատրաստումը, այլև` մասնագիտական գիտելիքի և գործնական հմտությունների փոխանցումն ուսանողներին: Տարիների փորձը կիսելու պատրաստակամությունը մեծ ներդրում է նաև աշխատող-գործատու օղակում առաջընթաց արձանագրելու համար:

«Մասնագիտության ընտրությունը ճանապարհ է ամբողջ կյանքի համար։ Այդ ընտրությունը, սակայն, ընդամենը գործի կեսն է ժամանակակից աշխարհը պահանջում է անընդհատ զարգացում, և այս պայմանը չափազանց կարևոր է դարձնում կրթության շարունակությունը կրթական հաստատություններից դուրս։ Հմտությունների գործնականում կիրառումը, դրանց կիրառման տարբերակները, ֆունկցիոնալ կապերի կառուցումը, հաճախորդամետության (ներքին և արտաքին) կարևորության գիտակցումը զարգացման անհրաժեշտ, էական և անփոխարինելի փուլեր են: Փոխվում են պահանջները, դրանց կատարման մեթոդներն ու գործիքակազմը: Աշխատաշուկայում քո տեղը գտնելու, կայուն աճ և հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է հաշվի առնել վերը նշված գործոնները: Աշխատանքային փորձառության իմ տարիները թույլ են տվել գալ մի եզրահանգման. կան մարդիկ, որոնք չեն օգտագործում ստեղծված հնարավորությունները, և կան նրանք, որոնք և´ եղած հնարավորություններն են օգտագործում, և´ նորերն են ստեղծում: Հույս ունեմ, որ մեր տասնութ տարվա աշխատանքի ընթացքում կուտակած գիտելիքով կրթված ուսանողները, անկախ իրենց ապագա աշխատավայրից, կնախընտրեն միանալ երկրորդ խմբին», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում ներգրավված ուսանողները Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման տարբեր, այդ թվում՝ մարզային կենտրոններում, ձեռք են բերել բաժանորդների հետ արդյունավետ հաղորդակցման հմտություններ, ուսումնասիրել ընկերության առաջարկած ապրանքատեսակներն ու ծառայությունները և տիրապետել դրանք առաջարկելու ճկունությանն ու մարքեթինգային գործիքների կիրառմանը: Առաջատարի տասնութամյա փորձ ունեցող Վիվա-ՄՏՍ-ը շրջանավարտներին հնարավորություն է տվել իրական միջավայրում ընկալել գործընկերային հաղորդակցման նրբությունները և թիմային աշխատանքի անհրաժեշտությունը:

ՏՏ հոսքում ընդգրկված ուսանողները անհատական մենթորների աջակցությամբ և խորհուրդներով սովորել են աշխատել տվյալների հավաքագրման, մշակման և բազաների կառավարման գործիքների հետ: Առաջադրանքներն իրականացրել են՝ օգտագործելով Microsoft SQL Server-ի (Մայքրոսոֆտ Էս-Քյու-Էլ սերվերի) գործիքակազմը: Ծանոթացել են աշխարհագրական տեղորոշման ոլորտում կիրառվող մեթոդներին և գործիքներին, Python (Փայթոն) ծրագրավորման լեզվով կատարել են ներբեռնում տարբեր վեբ-քարտեզներից:

Ուսանողները խորացրել են C# (Սի շարփ) լեզվով զուգահեռ և ասինքրոն ծրագրավորման հմտությունները, ինչպես նաև սովորել ASP.NET տեխնոլոգիայով վեբ-ծրագրավորում: Ծանոթացել են նաև աջակցության գործիքներին՝ օպերացիոն համակարգերի տեղադրմանն ու մալուխների կառավարմանը:

«Viva University»-ի Վիվա Յունիվերսիթի»-ի) շրջանավարտները ներկայացրել են իրենց պատկերացումները՝ հեռահաղորդակցության ոլորտի հետագա զարգացման վերաբերյալ:

Галерея (9 фото)

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՇՈՒՇԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
    2025-08-02 00:42

    Ներկայացնում ենք փորձագիտական կարծիք Հայաստանում հեղինակության կառավարման և հանրային կապերի խնդիրների մասին` ԱքսելՄոնդրիան ընկերության համահիմնադիր` Շուշան Հարությունյանի կողմից

  • СБОРНИК СТАТЕЙ «ГЕРОИЗМ, ПАМЯТЬ И ДИАЛОГ ПОКОЛЕНИЙ»
    2025-07-31 10:00

    Вышел в свет сборник статей «Героизм, память и диалог поколений», который включает в себя избранные публикации СМИ и фотографии о ереванских мероприятиях, проведенных в апреле-мае и посвящённых 80-летию Великой Победы и арцахскому культурному наследию. Эти мероприятия проводились Организацией ДИАЛОГ или в партнерстве с ней, имели широкий охват общественных и научно-образовательных кругов, а также арцахских соотечественников.

  • АРМЕН ОВАСАПЯН: НИКОЛ И ЕГО ВЛАСТЬ – ВНЕДРЕННЫЕ ПРОДАЖНЫЕ НАЙМИТЫ, ИЗНУТРИ ОТКРЫВАЮЩИЕ ВОРОТА ДОМА
    2025-07-31 08:54

    Эта власть не ошибается, а действует по программе, конечным результатом которой должно стать разрушение национального суверенитета, культуры, образования и систем безопасности: они – внедренные агенты, которые на самом деле не открывают двери в будущее, а снимают последние замки, за которыми пока еще живет надежда на независимость, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.

  • MYINVEST ACADEMY: ПЕРВАЯ АРМЯНОЯЗЫЧНАЯ ОБРАЗОВАТЕЛЬНАЯ ПЛАТФОРМА ПО ИНВЕСТИЦИЯМ В МОБИЛЬНОМ ПРИЛОЖЕНИИ (Видео)
    2025-07-30 11:49

    Платформа MyInvest Америабанка запустила MyInvest Academy, предназначенную для тех, кто хочет начать свой путь в сфере инвестиций.  Это первая армяноязычная образовательная платформа по инвестициям, доступная прямо в мобильном приложении и бесплатная. Академия позволяет изучать инвестиции с нуля, шаг за шагом знакомясь с основными понятиями и углубляя свои знания по каждой теме: от облигаций до акций, инвестиционных фондов, золота, нефти и т. д.  

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ