Последние новости

Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խմբակցությունը նամակ է հղել Կանադայի ԱԳ նախարարին

Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խմբակցության համանախագահներ Ռեյչլ Թամսը և Լեո Հուսաքոսը սեպտեմբերի 6-ին նամակով դիմել են Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիին:

Կանադայի Օնթավիայի գրասենյակից տեղեկացրել են, որ նամակում խոսվում է Հարավային Կովկասում Արցախի շուրջ ծավալված ճգնաժամի մասին, նշելով, որ Ադրբեջանի կառավարությունը մարդասիրական ու տնտեսական ճնշում է գործադրում Լեռնային Ղարաբաղի 120 000 հայ բնակչության նկատմամբ:

Նամակի մեջ ընդգծվում է, որ Genocide Watch կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղի իրավիճակը մտել է «Հալածանք»ի փուլ, հատկապես սկսած 2023 թվականի հունիսի 14-ից, երբ արգելափակված էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մուտքը Արցախ ՝ սննդամթերքի ու բժշկական տարրական օգնություն տեղափոխելու համար:

Ռուսական խաղաղապահ զորախումբը, որին վստահված է Լաչինի միջանցքի պաշտպանությունը, ցավոք, չի կարողանում վերահսկել միջանցքը՝ խախտելով եռակողմ հրադադարի համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները:

Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից շրջափակումը բնիկ հայերի նկատմամբ գործադրված մարդու իրավունքների խախտումների շարքին է դասվում: Այդ խախտումների շարքում են ռազմական գործողությունների ժամանակ վարձկանների օգտագործումը, ինքնիշխան հայկական տարածքների վրա հարձակումն ու բռնագրավումը, քաղաքացիական բնակչության նկատմամբ ուժի կիրառումը:

Կանադայի համար որոշիչ պահ է: Հրամայական է, որ Կանադան պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի բռնապետական կառավարության պաշտոնյաների դեմ, որոնք խախտել են խաղաղությունն ու անվտանգությունը՝ միաժամանակ կատարելով մարդկային իրավունքների կոպիտ և համակարգված խախտումներ:

ՄԱԿ-ի «Պաշտպանելու պատասխանատվությունը»( R2P) պարտավորության համաձայն՝ Կանադան պատասխանատու է Արցախի բնակչությունը պաշտպանելու այնպիսի վայրագություններից, ինչպիսիք են հալածանքները և էթնիկ զտումները: Ադրբեջանի այս ընթացքը կասեցնելու համար անհրաժեշտ են բոլոր համապատասխան միջամտությունները՝ դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցներից մինչև միջազգային քրեական հետապնդումները և որպես վերջին միջոց՝ ռազմական գործողությունները:

 Կանադա - Արցախ խորհրդարանական բարեկամության խմբակցության համանախագահները նամակի ավարտին Կանադայի իշխանություններից խնդրում են ուժեղացնել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ շարունակվող հալածանքները դադարեցնելուն ուղղված աշխատանքները, վերստին շեշտելով, որ նրանք պահանջեն պատժամիջոցներ սահմանել ադրբեջանական իշխանությունների նկատմամբ և ստիպեն Բաքվի կառավարությանը ապաշրջափակել Լաչինի միջանցքը:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • Левон Аронян - победитель турнира Freestyle Chess Grand Slam в Лас-Вегасе
    2025-07-21 10:54

    Бывший лидер сборной Армении по шахматам Левон Аронян, ныне представляющий США, победил на турнире Freestyle Chess Grand Slam в Лас-Вегасе. Об этом сообщает страница турнира. В финале он обыграл гроссмейстера Ханса Моке Ниманна со счётом 1,5:0,5.

  • Сопредседатели Армянской Ассамблеи Америки обратились к госсекретарю Рубио
    2025-07-21 10:45

    Учитывая заявления президента Дональда Трампа 15 июля во время его встречи в Белом доме с генеральным секретарем НАТО Марком Рютте, в которых он предположил, что мир между Арменией и Азербайджаном может быть достижим, сопредседатели Армянской ассамблеи Америки Оскар Татосян и Талин Якубян на этой неделе направили письмо госсекретарю США Марко Рубио с призывом освободить всех армянских заложников, удерживаемых Азербайджаном, включая «политическое руководство Нагорного Карабаха (Арцаха)», и обеспечить право на возвращение.

  • САМВЕЛ ФАРМАНЯН – ОППОЗИЦИИ: НЕ ВЕШАЙТЕ НА НАРОД СОБСТВЕННЫЕ ПРОВАЛЫ!
    2025-07-21 10:42

    В день по тысячу раз слышим: невероятно, но армянский народ смирился со всем этим, армянский народ не видит приближающуюся катастрофу. Что-то странное творится с нашим народом, даже после всего происшедшего «народ» поддерживает Никола.

  • УЧЕНЫЙ С МИРОВЫМ ИМЕНЕМ НИКОГДА НЕ ПРЕРЫВАЛ СВЯЗИ С РОДНЫМ АРЦАХОМ
    2025-07-21 10:13

    К 120-летию рождения академика Андроника ИОСИФЬЯНА Часть 1. Из горной деревни – в ученые с мировым именем Андроник (Андраник) Гевондович Иосифьян (Овсепян), безусловно, один из крупнейших деятелей науки и техники СССР XX века. Пытливость ученого, талант инженера, фантазия изобретателя, коммуникабельность, исключительная работоспособность, упорство в достижении поставленных целей, умение подбирать способных специалистов - все это позволяло ему создавать сплоченные и дружные коллективы, успешно решавшие любые задачи.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ