Последние новости

ՀՀ ՄԻՊ-ը մտահոգություն է հայտնում ադրբեջանական զորքերի կուտակումների վերաբերյալ

ՄԻՊ-ը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Արցախի հետ սահմանին ադրբեջանական զորքերի կուտակումների վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը:

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացված բաց աղբյուրների մշտադիտարկումները, ինչպես նաև ստացված ահազանգերի վերլուծությունն ու ուսումնասիրությունը վկայում են, որ ադրբեջանական կողմը մեծ քանակությամբ զինտեխնիկա և զինուժ է կուտակում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծերի երկայնքով՝ առավել վատթարացնելով Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը:

Պաշտպանի աշխատակազմում իրականացված մշտադիտարկումները վկայում են, որ վերջին շրջանում առավել մեծ մասշտաբների են հասել ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի զենքերից թիրախային գնդակոծությունները ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերի, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների ուղղությամբ՝ իրական վտանգ ստեղծելով սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակչության հիմնարար իրավունքների տեսանկյունից:

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից սահմանամերձ բնակավայրերում իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ հրապարակված արտահերթ զեկույցները վկայում են, որ բնակիչների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կյանքի և անվտանգության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, կրթության, սեփականության, բավարար կենսամակարդակի և զբաղվածության, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքների խախտումներն արդյունք են, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության և նպատակ են հետապնդում բնակիչներին պահելու լարված ու սթրեսային վիճակում՝ այդպիսով նպաստելով այդ տարածաշրջաններում հայաթափմանը և էթնիկ զտման քաղաքականությանը:

Այս համատեքստում Պաշտպանը բարձր է գնահատում Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունը, որում դատապարտվում է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվելու ցանկացած միտում, ինչպես նաև արձանագրվում, որ Լաչինի միջանցքի շրջափակումն էթնիկ զտման վտանգ է ստեղծում տարածաշրջանի հայ բնակչության համար և սրում է շարունակվող հումանիտար ճգնաժամը:

Ադրբեջանի զինված ուժերի նման գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքներին վերաբերելի հանրաճանաչ սկզբունքները: Ուստի, միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա և գործուն քայլեր ձեռնարկի վերահաս աղետը կանխելու ուղղությամբ»,- նշվում է հայտարարության մեջ:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • Сопредседатели Армянской Ассамблеи Америки обратились к госсекретарю Рубио
    2025-07-21 10:45

    Учитывая заявления президента Дональда Трампа 15 июля во время его встречи в Белом доме с генеральным секретарем НАТО Марком Рютте, в которых он предположил, что мир между Арменией и Азербайджаном может быть достижим, сопредседатели Армянской ассамблеи Америки Оскар Татосян и Талин Якубян на этой неделе направили письмо госсекретарю США Марко Рубио с призывом освободить всех армянских заложников, удерживаемых Азербайджаном, включая «политическое руководство Нагорного Карабаха (Арцаха)», и обеспечить право на возвращение.

  • САМВЕЛ ФАРМАНЯН – ОППОЗИЦИИ: НЕ ВЕШАЙТЕ НА НАРОД СОБСТВЕННЫЕ ПРОВАЛЫ!
    2025-07-21 10:42

    В день по тысячу раз слышим: невероятно, но армянский народ смирился со всем этим, армянский народ не видит приближающуюся катастрофу. Что-то странное творится с нашим народом, даже после всего происшедшего «народ» поддерживает Никола.

  • УЧЕНЫЙ С МИРОВЫМ ИМЕНЕМ НИКОГДА НЕ ПРЕРЫВАЛ СВЯЗИ С РОДНЫМ АРЦАХОМ
    2025-07-21 10:13

    К 120-летию рождения академика Андроника ИОСИФЬЯНА Часть 1. Из горной деревни – в ученые с мировым именем Андроник (Андраник) Гевондович Иосифьян (Овсепян), безусловно, один из крупнейших деятелей науки и техники СССР XX века. Пытливость ученого, талант инженера, фантазия изобретателя, коммуникабельность, исключительная работоспособность, упорство в достижении поставленных целей, умение подбирать способных специалистов - все это позволяло ему создавать сплоченные и дружные коллективы, успешно решавшие любые задачи.

  • В годовщину оккупации Кипра Эрдоган призвал «примириться с реалиями на местах»
    2025-07-21 09:38

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в воскресенье подтвердил поддержку своей страной решения о создании двух государств на Кипре, призвав международное сообщество смириться с существующим разделением средиземноморского острова, сообщает AFP.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ