Последние новости

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ․ ԵՄ հայտարարությունը խրախուսում է Ադրբեջանին

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը խստորեն դատապարտում է Արցախի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵՄ վերջին հայտարարությունը։ Հայտարարությունը, դրա տարածման ժամանակն ու բովանդակությունը արդարացված չեն՝ հաշվի առնելով Արցախում շարունակվող հումանիտար սուր ճգնաժամը։ Այս մասին նշվում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

«Անկախ փորձագետների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների բազմաթիվ զեկույցներ և հայտարարություններ զգուշացրել են Արցախում էթնիկ զտումների Ադրբեջանի շարունակական քաղաքականության և դրա ցեղասպանական էության մասին։ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն վերջերս հրապարակված իր զեկույցում պնդում է, որ կա «ողջամիտ հիմք» ենթադրելու, որ Ադրբեջանը ներկայումս ցեղասպանություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության դեմ։ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը, ինչպես նաև Genocide Watch-ը նույնպես մի քանի ահազանգեր են տարածել այս ծանր իրավիճակի վերաբերյալ։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը, որը խոչընդոտում է սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ առաջին անհրաժեշտության պարագաների հասանելիությանը, հանդիսանում է ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի և Ադրբեջանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության բացահայտ խախտում։

Միջազգային իրավունքի սկզբունքները երբեք չեն ստեղծվել, որպեսզի օգտագործվեն որպես գործիք՝ էթնիկ զտումներ կամ բնակչության դեմ վայրագություններ իրականացնելու համար: Այնուամենայնիվ, Ադրբեջանը չարաշահում է տարածքային ամբողջականության սկզբունքը՝ որպես պատրվակ էթնիկ զտումներ իրականացնելու և բնիկ հայ բնակչությանը սեփական հայրենիքից հեռացնելու համար։ Ավելին, Ադրբեջանը բացօթյա բանտ է ստեղծել Լեռնային Ղարաբաղում և, ի թիվս այլնի կիրառում է սովամահության հասցնելու ծրագիր՝ որպես իր ապակառուցողական քաղաքականության իրականացման գործիք։

ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո դիվանագիտական բանակցությունները մշտապես հիմնված են եղել երեք հիմնարար սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն։ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության պարագայում Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության ինքնորոշման իրավունքը ոչ ավել, ոչ պակաս, հավասարազոր է նրանց կյանքի իրավունքին։

Ցավոք, Արցախում վերջին ընտրությունների վերաբերյալ ԵՄ հայտարարությունը խրախուսում է Ադրբեջանին իր ապակառուցողական դիրքորոշման մեջ։ Միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում պաշտպանելու այն բնակչությանը, որը կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առջև: Այս առումով խորապես մտահոգիչ է ԵՄ-ի ձախողումը, քանի որ վերջինս ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությունը պետք է ինտեգրվի ադրբեջանական հասարակությանը։ ԵՄ-ն չի անդրադառնում Ադրբեջանի կողմից շարունակվող թշնամությանը, վայրագություններին և էթնիկ զտմանը, ԵՄ-ն անուղղակիորեն խրախուսում է հայության հանդեպ դաժան ճնշումը:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, որպես համաեվրոպական համայնքային կազմակերպություն, խորապես գնահատում է նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը այս խիստ բարդ իրավիճակում: Այնուամենայնիվ, Արցախում վերջին ընտրությունների վերաբերյալ դիրքորոշումը համապատասխանեցնելով Ադրբեջանի դիրքորոշմանը՝ ԵՄ-ն անուղղակիորեն խրախուսում է Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը բնիկ հայ բնակչության նկատմամբ։

Իբրև ԵՄ քաղաքացիներ, մենք մեր ղեկավարությանը կոչ ենք անում վերանայել ԵՄ դիրքորոշումն այս հարցում։ Որպես պատրվակ միջազգային իրավունքի սկզբունքի օգտագործումը՝ բնիկ բնակչությանն Ադրբեջանի նման բռնապետության ողորմությանը մղելու համար, լավագույն դեպքում անխոհեմ քայլ է, որն իր էությամբ պատասխանատվություն է ենթադրում: Երկարաժամկետ հեռանկարում վստահությունն ավելի մեծ արժեք ունի, քան ավտորիտար ռեժիմի նավթի և գազի վրա հույս դնելը, հատկապես, երբ այդ ռեսուրսները լավագույն դեպքում կարող են բավարարել ԵՄ-ի ընդհանուր սպառման 4 տոկոսից պակասը»,-ասված է հաղորդագրության մեջ:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • Левон Аронян - победитель турнира Freestyle Chess Grand Slam в Лас-Вегасе
    2025-07-21 10:54

    Бывший лидер сборной Армении по шахматам Левон Аронян, ныне представляющий США, победил на турнире Freestyle Chess Grand Slam в Лас-Вегасе. Об этом сообщает страница турнира. В финале он обыграл гроссмейстера Ханса Моке Ниманна со счётом 1,5:0,5.

  • Сопредседатели Армянской Ассамблеи Америки обратились к госсекретарю Рубио
    2025-07-21 10:45

    Учитывая заявления президента Дональда Трампа 15 июля во время его встречи в Белом доме с генеральным секретарем НАТО Марком Рютте, в которых он предположил, что мир между Арменией и Азербайджаном может быть достижим, сопредседатели Армянской ассамблеи Америки Оскар Татосян и Талин Якубян на этой неделе направили письмо госсекретарю США Марко Рубио с призывом освободить всех армянских заложников, удерживаемых Азербайджаном, включая «политическое руководство Нагорного Карабаха (Арцаха)», и обеспечить право на возвращение.

  • САМВЕЛ ФАРМАНЯН – ОППОЗИЦИИ: НЕ ВЕШАЙТЕ НА НАРОД СОБСТВЕННЫЕ ПРОВАЛЫ!
    2025-07-21 10:42

    В день по тысячу раз слышим: невероятно, но армянский народ смирился со всем этим, армянский народ не видит приближающуюся катастрофу. Что-то странное творится с нашим народом, даже после всего происшедшего «народ» поддерживает Никола.

  • УЧЕНЫЙ С МИРОВЫМ ИМЕНЕМ НИКОГДА НЕ ПРЕРЫВАЛ СВЯЗИ С РОДНЫМ АРЦАХОМ
    2025-07-21 10:13

    К 120-летию рождения академика Андроника ИОСИФЬЯНА Часть 1. Из горной деревни – в ученые с мировым именем Андроник (Андраник) Гевондович Иосифьян (Овсепян), безусловно, один из крупнейших деятелей науки и техники СССР XX века. Пытливость ученого, талант инженера, фантазия изобретателя, коммуникабельность, исключительная работоспособность, упорство в достижении поставленных целей, умение подбирать способных специалистов - все это позволяло ему создавать сплоченные и дружные коллективы, успешно решавшие любые задачи.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ