ԵԿԵԼ Է ԲԵԿՄԱՆ ՊԱՀԸ. ՓՐԿԵԼ ԱՐՑԱԽԸ ՝ ՓՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Արդարացան փորձագետների և քաղաքական գործիչների վատթարագույն կանխատեսումները. Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա է սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Կեսօրից հետո սկսեցին հաղորդագրություններ ստացվել տարբեր զինատեսակներից ինտենսիվ գնդակոծությունների, կամիկաձե դրոնների կիրառման, Շուշիի մերձակայքում ընթացող մարտերի, օդային տագնապների, կապի ընդհատումների մասին... Ստեփանակերտի բնակիչները զանգվածաբար պատսպարվում են ռմբապաստարաններում և նկուղներում:
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԻ ՀԵՏ ԿԱՊԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԱԿՆՀԱՅՏ Է: Վերջին ամսվա ընթացքում անցկացնելով տեղեկատվական ինտենսիվ նախապատրաստություն, Ալիևը սպասում էր Երևանի ավագանու ընտրություններին և իր գործընկերոջ հաղթանակին՝ Արցախում ռազմական ագրեսիա սկսելու համար, վստահ լինելով, որ ամուր «թիկունք» ունի Հանրապետության հրապարակում կառավարության շենքում։ Մայրաքաղաքի ավագանու ընտրություններում Փաշինյանի փաստացի պարտությունը Բաքվում ընկալեցին որպես ազդանշան, որ Արցախը զավթելու համար ժամանակ գրեթե չի մնացել, քանզի Հայաստանում թուրքական դրածոների օկուպացիոն իշխանությունը վտանգված է։
Մյուս կողմից, ռազմական ագրեսիայի անցնելով՝ Ադրբեջանը ակնհայտորեն ճանաչեց սեփական պարտությունը Արցախի ժողովրդի հետ դիմակայության մեջ։ Ավելի քան իննամսյա շրջափակում, փաստացի սով, կյանքի համար ամենաանհրաժեշտ ապրանքների ու մթերքների բացակայություն, հոգեբանական տեռոր. այս ամենը ոչ միայն չստիպեց արցախցիներին հանձնվել, այլև ամրապնդեց իրենց հողի վրա ազատ ապրելու սեփական իրավունքի պաշտպանության նրանց անսասան վճռականությունը:
Այս երկու գործոնները, որպես վերջնական կետ, հանգեցրին Բաքվին այն համոզման, որ հայերին կարելի է կոտրել միայն ռազմա-ահաբեկչական գործողություններով, օգտվելով ի թիվս ամենի նաև Հայաստանի դե ֆակտո ղեկավարության դավաճանական դիրքորոշումից: Գործարկելով իբր պայթեցված մեքենայի մասին ֆեյքը՝ Ալիևը ձեռնամուխ եղավ Հայոց ցեղասպանության հերթական փուլին, որպեսզի «ինտեգրի» նրանց Ադրբեջանին։
Այն մասին, որ Բաքվի գործողությունները լիովին համաձայնեցված են պաշտոնական Երևանի հետ, վկայում է ցնցող փաստը. Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի ողջ երկայնքով խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրթիռային հարվածներ հասցնելով, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը գրեթե միաժամանակ հայտնում է, թե «իրավիճակը Հայաստանի սահմաններին համեմատաբար կայուն է»: Այս ծայրահեղ ցինիզմի խորապատկերին հիշեցնենք միայն, որ Արցախի բնակիչները ՀՀ քաղաքացիներ են, և Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է պաշտպանել նրանց՝ համաձայն Սահմանադրության:
«Ադրբեջանը պատերազմ է սկսել՝ արցախահայությանը բնաջնջելու նպատակով: Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի Արցախը և միանա իր քաղաքացիների պաշտպանությանը։ Մենք բոլորս պետք է պաշտպանենք մեր Հայրենիքը»,- հայտարարել է Ռուբեն Վարդանյանը։ Արցախի Հանրապետությունը անհապաղ ճանաչելու կոչը հնչում է լրատվական բոլոր հարթակներում և սոցցանցերում՝ որպես Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու և հայկական Արցախը փրկելու ամենագործուն միջոցներից մեկը: Բայց չնչին իսկ կասկած չկա, որ Փաշինյանը դա չի անի։ Ընդհակառակը, նրա լռությունը (առնվազն ժամը 15.00-ի դրությամբ) Ստեփանակերտից ստացվող տագնապալի հաղորդագրությունների խորապատկերին հաստատում է մեկ բան. արցախահայությանը բնաջնջելու մտադրության մեջ Նիկոլ Փաշինյանը միանգամայն համերաշխ է Ալիևի ցեղասպան ռեժիմի հետ։
Ստեղծված իրավիճակը անհապաղ եվ վճռական գործողություններ է պահանջում Հայաստանի, ինչպես նաև Սփյուռքի բոլոր ազգային ուժերից: Համախմբվել գոնե հիմա, հանուն Արցախի, հանուն Հայաստանի, քանզի հասկանալի է, որ Արցախի պահպանված մասը զավթելուց հետո թուրքերը ձեռնամուխ կլինեն ամբողջ երկրի զավթմանը. բնավ ոչ միայն Սյունիքի։ Անհասկանալի սպասողականության ժամանակը սպառվել է. պետք է փողոց հանել մարդկանց։ Թե հատկապես ով է նստած վարչապետի աթոռին՝ արդեն չպետք է կարևորվի, քանզի առավել քան առարկայական հարց է դրված. մեր Հայրենիքի լինել-չլինելու հարցը։
Արցախի Հանրապետության ճանաչում, շրջափակման ուժային ճեղքում և ճանապարհի բացում Արցախին ռազմական օգնության համար, ակտիվ գործողություններ դիվանագիտական ճակատում՝ Սփյուռքի ներգրավմամբ. սա է ազգային ուժերի այսրոպեական, անհետաձգելի գործողությունների նվազագույն փաթեթը: Մնում է հասկանալ, թե կան արդյոք այդպիսիք Հայաստանում, իսկ ժողովրդի պատրաստակամությունը ցուցադրվեց ոչ վաղ, քան երկու օր առաջ։
Մեզ այլ ելք չեն թողել, քան դիմադրել ցանկացած միջոցներով, և ոչ ոք չի համարձակվի հանդիմանանքի մի բառ անգամ նետել Հայաստանին, եթե հայ ժողովուրդը օգնության շտապի հայրենակիցներին՝ հայրենի հողը պաշտպանելու նպատակով: Չափազանց երկար մենք հանդուրժեցինք հակահայկական ռեժիմն ու նրա դավաճանությունը Արցախին. ժամանակը, կրկնեմ, լիովին սպառված է։
Եկել է ճշմարտության պահը բոլորի համար։ Հնարավոր է, որ սա բեկումնային պահն է, սթափման, գիտակցման և ներքին ու արտաքին թշնամիներից Հայրենիքի ազատագրման պահը: Գինը կարող է չափազանց բարձր լինել, բայց ոչ ավելի բարձր, քան այն, որ կվճարենք, եթե այսօր չիրականացնենք այդ բեկումը։ Քանզի այդ գինը կլինի Հայաստանի անկումը և Հայոց ցեղասպանության վերջնական փուլը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 09:13
В ночь на 13 июня Ближний Восток оказался буквально взорван нападением Израиля на Иран, которое поставило планету на грань Апокалипсиса – никогда еще за последние как минимум полвека третья мировая война не казалась такой близкой. Сообщения о взаимных ударах следуют одно за другим, и прекращение конфликта дипломатическими средствами выглядит труднодостижимым. Происходит все это между странами, в которых армянское присутствие более чем ощутимо – как в смысле общин, имеющих важное значение для нации, так и в плане бесценного историко-культурного и духовного наследия.
-
2025-06-12 09:14
«Генеральный секретарь ЮНЕСКО Одри Азуле награждена армянским "Орденом дружбы". Награду Азуле "за значительный вклад в укрепление и развитие сотрудничества между Арменией и ЮНЕСКО, а также защиту гуманитарных ценностей" вручил глава армянского МИД Арарат Мирзоян на встрече в Ницце. Собеседники обсудили вопросы, связанные с активным участием Армении в ЮНЕСКО, защитой культурного наследия в кризисных ситуациях и реализацией различных программ. Они коснулись программ по поддержке армян, насильственно перемещенных из Нагорного Карабаха», - говорится в сообщении, опубликованном на официальном сайте МИД РА.
-
2025-06-09 09:45
В полдень 6 июня информационное поле взорвала новость о том, что в Сюникской области пропали двое несовершеннолетних жителей села Тех. Согласно сообщению Службы нацбезопасности Армении, 17-летние Карен Джангирян и Андрей Гягунц около 01:20 часов на территории, прилегающей к селу Аравус, заблудились и оказались на территории Азербайджана.
-
2025-06-07 08:49
«Внутренние работают по принципу «разделяй и властвуй», внешние – по принципу «разделяй, чтобы уничтожить». И работают очень синхронно и «грамотно». Пусть Господь ниспошлет нам мудрость и благоразумие, чтобы не подчиниться и не поддаться правилам этой игры, не стать невольным пособником врагов. Один из первых шагов – переход из эмоционального поля в область холодного рассудка», - написал священнослужитель Тер Нерсес Гарегин Асрян.