«Միջազգային քրիստոնեական համերաշխությունն» Արցախում իրավիճակի մասին. խանութներում ոչ հաց կա, ոչ սննդամթերք
«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը ստացել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի իր գործընկերոջ հաշվետվությունը։ Այս մասին նշվել է կազմակերպության Х սոցցանցի հաղորդագրությունում։
«Տարբեր տեղերում ճանապարհները վերահսկում են ադրբեջանցի զինվորները։ Մենք կարող ենք շտապօգնության մեքենաներ ուղարկել գյուղեր, որոնք սպասարկվում են այդ ճանապարհներով, միայն այն դեպքում, եթե դրանց ուղեկցեն ԿԽՄԿ-ն եւ ռուս խաղաղապահները։ Հենց հիմա կա նոր ծնված մի երեխա, որը արհեստական աջակցության կարիք ունի, որպեսզի կարողանա շնչել։ Մենք չենք կարող ուղարկել որեւէ մեկին, որպեսզի նրան Ստեփանակերտ տանեն, որովհետեւ այնտեղ Ռուսաստանի կամ ԿԽՄԿ ազատ մեքենաներ չկան։
Շատ մարդիկ մեզ մոտ դեռ էլեկտրականություն չունեն։ Ամենուրեք ծուխ է, որովհետեւ մարդիկ ճաշ պատրաստում են փողոցում, փայտով։
Շատ մարդիկ դեռ գտնվում են օդանավակայանում, սպասման մեջ։ Հազարավոր հարկադրյալ տեղահանվածներ գյուղերից ապրում են նկուղներում։ Հումանիտար օգնություն նախկինի պես չկա։ Խանութներում ոչ հաց կա, ոչ այլ սննդամթերք։ Մենք պարզապես սպասում ենք։ Պաշտոնական հայտարարություններ առայժմ չկան։ Մարդիկ շատ վախեցած են»։
Ադրբեջանն այս մարդկանց սովի է մատնել ինն ամիս, սպասել, մինչեւ որ սպառվի նրանց դեղորայքը, հետո սկսեց ռմբակոծել ամբողջ երկիրը, հիմա էլ խոչընդոտում է հումանիտար օգնության առաքմանը կամ վիրավորների տարհանմանը։
Եվ սա ընդամենը այն է, ինչի մասին մենք գիտենք։ Երկրի տարածքի մեծ մասում կապը նախկինի պես չի աշխատում։
Սա ցեղասպանություն է»,- ընդգծված է կազմակերպության հայտարարությունում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 04:59
Отношения с Арменией имеют для Ирана стратегическое и даже жизненно важное значение. Об этом в беседе со Sputnik Армения заявил иранист, заведующий кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН, комментируя визит в Иран и встречи секретаря Совета безопасности Армении Армена Григоряна в Тегеране.
-
2025-05-20 19:38
Госсекретарь США Марко Рубио во время выступления в Сенате предупредил, что правительство Сирии во главе с президентом Ахмед аш-Шараа сталкивается с серьезными проблемами, сообщает Al Arabiya.
-
2025-05-20 19:36
Армянская сторона попросила Евросоюз не только воздействовать на Баку, но и помощи через Европейский фонд мира, следует из выступления главы МИД Армении Арарата Мирзояна в ходе регионального семинара послов стран ЕС в Восточной Европе и Центральной Азии.
-
2025-05-20 19:34
Глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян накануне сообщила о вспышке бруцеллёза в селе Чкаловка Гегаркуникской области.